Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էին ղեկավարում կայսրություններն ու պետությունները. երբ բոլոր ոչ կաթոլիկներն ու հերետիկոսները կամ ողջակիզվում էին խարույկների վրա, կամ ճոճվում նիզակների ծայրին: Ահա թե ու՞ր էին ձգտում և ինչի՞ հետամտում համիսլամական շարժման առաջնորդները իրենց գերիշխանությունը հաստատելու համար:

Դժվար է, նույնիսկ անհնարին, թուրք պատմության մեջ մատնանշել համատարած տգիտության, խավարի ու անկման այնպիսի շրջան, որպիսին համիսլամակնա գաղափարի ծագման ու ծավալման շրջանն էր: Ամենակարճ ժամանակում հրապարակ են նետվում ու ամբողջ պետության մեջ դրության տերը դառնում թուրք մոլլաները, սոֆթաները և դերվիշները, որոնք, հիմնվելով իսլամների տգիտության, կրոնական մոլեռանդության, ներքին հոռի բնազդական մղումների վրա՝ գրգռում, շոյում ու խրախուսում են իսլամների ատելությունը դեպի ոչ իսլամ տարրերը, անեծքի ու արհամարհանքի են ենթարկում ամեն ինչ, որ ղուրանից դուրս է, և խրախուսում, գովում ու քաջալերում իսլամ ցեղերի կրոնական միության անհրաժեշտությունը՝ բոլորովին մոռացության տալով նրանց ազգային առանձնահատկություններն ու արդար պահանջները: Որպես հետևանք այս հոռի շարժման՝ օսմանյան հպատակ ժողովուրդները բաժանվում են երկու իրարից խստորեն զատված ու թշնամի բանակների՝ հավատացյալ իսլամների և ոչ իսլամ գյավուրների: Համիսլամության ջատագովների և իսլամության գլուխ խալիֆա սուլթանների հրահանգներով ու ղեկավարությամբ ահա սրերը ճոճում են իսլամների ձեռքում և հարյուր հազարավոր գյավուրներ՝ հայ, ասորի, բուլղար, եզդի, ղզլբաշ՝ զոհ են գնում կրոնական մոլեռանդության ու բարբարոսության: