Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Քեմալիստանի այժմյան ղեկավար Ռաուք բեյերը և Սուլեյման Նազիֆները՝ մինչև 1908 թ. եղած կոտորածների, ջարդերի ու խռովությունների բուն պատճառները պիտի շարունակեն որոնել ոչ թե «կոմիտաչիների», «բոմբաչի»ների գործունեության, այլ համիսլամական քաղաքականության մեջ, որի հետևանքով ծնվեցին՝ գյավուրների կոմիտաչիներն ու բոմբաշիները:

Քանի որ այժմ էլ օսմանյան պետության մեջ բազմաթիվ են համիսլամական ցնորամիիտ գաղափարների ջատագովներն ու կողմնակիցները, այդ մարդիկ կարող են մտածել՝ թե ընդհանրապես ջարդերը և հատկապես հայկականը՝ թուրք պետության ներքին անդորրության համար բացասական նշանակություն չեն ունեցել. թե այդ ջարդերի հետևանքով, ընդհակառակը, երկրի ո՛չ իսլամ ժողովուրդները կամ բնաջնջվել են և կամ գաղթել ու նվազել, և որ, վերջապես, երկիրը այդպիսով դարձել է մի միատարր իսլամական պետություն, որի ամեն մեկ ցեղը՝ հավատարիմ իսլամի կրոնին ու խալիֆայության՝ պատրաստ է դիմագրավելու արտաքին ու ներքին ամեն թշնամանք:

Այս մտածումները հիմնված են խոր թյուրիմացությունների վրա, որ պետք է պարզել:

Օսմանյան պետության հետագա պատմությունը մազաչափ անգամ չարդարացրեց համիսլամականության երազները. ճշմարիտ է, նրա (համիսլամականության) ծավալումով ավելի դաժան հալածանքի, սրածության ենթարկվեցին ոչ իսլամ տարրերը, բայց և միաժամանակ ավելի խորթացան ու ըմբոստացան նրանք: Իսկ հպատակ իսլամ ժողովուրդներիի հակապետական շարժումները ոչ միայն չթուլացան, այլ և նոր ուժով, նոր եռանդով ծավալեցին ու խորացան: