Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հաջողվեց որոշ արդյունքների հասնել: Գերմանական կայսրության ղեկավարները, օրինակ, շատ խոշոր հույսեր էին գնում համիսլամական շարժման ծավալման վրա և իրենց շահերն ու դիրքը արևելքում հաստատելու և ամրապնդելու համար՝ ամեն կերպ աջակցում, գործի էին մղում համիիսլամական այդ շարժման ղեկավարներին և նպաստում նրանց գաղափարների տարածման: Համիսլամական շարժման ղեկավարներին և ջատագովների կարծեցյալ ուժը այնքան մեծ ու ներշնչող էր թվում դրսի աշխարհում, քաղաքակնա այնպիսի երազուն ակնկալիքների հորիզոններ էր գծում դյուրահատների առաջ, որ մեծ պետություններից շատերը համիսլամ թուրքերի քաղաքականության հենարան էին դառնում: Այսօր էլ քիչ չէ Պուանկարեների թիվը, որոնք արտակարգ արժեք տալով համիսլամական շարժման, մեծ մտավախություն են ցուցադրում և խոշոր զիջումներ անում թուրքերին:

Բայց եթե Վիլհելմներ, Պուանկարեները արտակարգ նշանակություն են տալիս և ուժ վերագրում համիսլամական շարժման, այդ ամենևին չի նշանակում՝ թե արևելքցի իսլամն էլ նույն վերաբերմունքն ու հասկացողությունն ունի այդ շարժման մասին. վերջինս շատ լավ գիտի այդ շարժման թե՛ իրական ուժը, թե՛ նշանակությունը. նա խորապես գիտակցում է, որ համիսլամակնա գաղափարը մի սին գաղափար է, մի խրտվիլակ, որ ազդել կարող է միայն եվրոպական «բարձր դիվանագետների» մտքի և հոգու վրա. համիսլամականությունը թուրքերի համար արտաքին աշխարհում դարձավ մի թշթե վահան՝ իրենց ստահակություններն ու ներքին ճակատի թուլությունը քողարկելու համար: Եվ չնայած այն բանին, որ թուր