Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

քերը ամենուրեք համիսլամակնա շարժման անունից աղմուկներ բարձրացրին, ճառեցիին, սպառնալիքներ կարդացին, հուզումներ առաջ բերեցին, բայց, այնուամենայնիվ, ոչ միայն ակնկալած խոշոր հետևանքներին չհասան, այլ և մի չափով մինչև իսկ վնասեցին թուրք պետության: Փաստ է, որ եվրոպական որոշ պետություններ, պետական, քաղաքական խոշոր գործիչներ չափից ավելի արժեք տվեցին իսլամական շարժման և զիջումներ արեցին ու հույսեր ներշնչեցին թուրքերին, ոմանք էլ, բոլորովին կարևորություն չտալով այդ շարժման, մեկ կողմից՝ պատրվակ բռնեցին այն և ավելի ճնշեցին ու խեղդեցիին իրենց հպատակ իսլամ ժողովուրդները, մյուս կողմից՝ մատնանշելով Սուլթան Համիդի, Էնվերների, Աղախանները համիսլամության անունով արած սպառնալիքները, սրբագործեցին տաճկական հողերի բռնագրավումները: Համիսլամական շարժման ղեկավարները կամա-ակամա պետք է ընդունեն վերոհիշյալ դառն ճշմարտությունները, որովհետև համիսլամական գաղափարների տարածման ամենափայլուն շրջանին էր, որ կործանվել սկսեց Մարոկկոն. վերջնականապես խլվեց Ալժիրը, անդամահատման ենթարկվեցին Տրիպոլիսը, Թունիսը, Բենգազին. հավիտյանս կորավ Եգիպտոսը. բաժանվեց ամբողջ արաբական թերակղզին, Սիրիան, Պաղեստինը, Միջագետքը: Այս բոլորին ականատես հնդկաստանցի իսլամը, նվիրաբերված մի քանի միլիոն ռուպիներից բացի ուրիշ որևէ ձեռնարկություն չարեց. անարձագանք մնացին համիսլամության անունով տրված բոլոր ողբերգական ճիչերը: Նույնիսկ Աֆղանստանը որևէ աջակցություն չցուցադրեց, իսկ Պարսկաստանը, Խիվան, Բուխարան՝ Թուրքիայի կործանման համար նույնիսկ համակրանքի