Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նային ու ըմբռնեին իրենց անիմաստ քաղաքականության ու անհաշիվ սխալանքների հետևանքները:

Թուրքիայի հպատակ քրիստոնյա ժողովուրդները, մասնավորաբար հայերը, Հ. Յ. Դաշնակցության միջոցով, տասնյակ տարիներ առաջ խալիֆայական և սուլթանական իրավունքները իրարից բաժանելու և տարբեր անձնավորությունների հանձնելու հարց էին հարուցել. այդ քայլը թուրք պետության ու ղեկավար շրջանների կողմից համարվում էր մի մահացու մեղք, կատարյալ դավաճանություն: Դեռ 20-30 տարի առաջ թուրք ղեկավա շրջանները այն անհողդողդ համոզումն ունեին, թե համիիսլամական շարժումը մի անպարտելի ուժ է, որ պիտի միացնի ու ձուլի դրսի ու ներսի բոլոր իսլամ ժողովուրդները, և որովհետև հայ ժողովուրդը համառորեն կառչած իր կրոնին՝ Հայկական բարձրավանդակում մի ուժեղ սեպ էր՝ ցցված Անդրկովկասի, Ադրբեջանիի իսլամ ժողովուրդների և տաճիկների միացման ճանապարհին, ուստի համիսլամական շարժման ղեկավարների համոզումով անհրաժեշտ էր ոնչչացնել այդ սեպը՝ իսլամ ժողովուրդների միությունը իրականացնելու համար:

Ահա այս հոռի, անիմաստ ցանկությունը իրագործելու նպատակով էր, որ թուրք կառավարությունը առանց որևէ պատճառի՝ խղճիի հանգստությամբ կազմակերպեց 1894-96 թվականների հայկական ահավոր կոտորածները, որ մեղմ ձևով շարունակվեց մինչև 1908 թիվը:

Իզուր անցան հայերի ինքնապաշտպանության փորձերը՝ նրանք անզեն ու անպաշտպան ընկան, որպես թուրք պետության և համիլսմական շարժման զոհեր:

Եվրոպական պետությունները, որոնք թուրքահպա-