Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տակ քրիստոնյաների իրավունքների պաշտպանությունը պիտակ դարձրած՝ Թուրքիայի լայնածավալ հողամասերի վրա հետամուտ էին իրենց քաղաքական-տնտեսական շահերն ապահովել. ճիշտ է, հայկական կոտորածների առթիվ արտաքին աշխարհում աղմկեցին. նավային ցույցեր կազմակերպեցին, բողոքներ ներկայացրին թուրք կառավարության, բայց և այնպես ներքնապես շատ գոհ էին և ուրախ. նրանց հետաքրքրողը քրիստոնյա ժողովուրդների տառապանքը կամ հայկական կոտորածներ չէին, այլ Թուրքիայի ներքին կյանքին խառնվելու մտահոգությունները, իսկ այս տեսակետից հայկական կոտորածները լավագույն առիթն էին:

Թուրք պետության տխուր անցյալի հետ ամենահեռավոր ծանոթությունն ունեցող մարդն անգամ գիտի՝ թե Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ավտրիան, Իտալիան ինչպիսի լարվածությամբ ժանիքները սրած առիթներ էին որոնում Թուրքիան հոշոտելու կամ նրանից համեղ պատառներ պոկելու: Ճիշտ այս քաղաքականության հետևանքով համիսլամական շարժման ամենից ջերմ պաշտպան Գերմանիան տիրացավ Բաղդադի երկաթուղագծին, Ավստրիան ամրացավ Բոսնիա և Հերցեգովինայում, Անգլիան տեր դարձավ Կիպրոսին, Ֆրանսիան իր մենաշնորհները ուժեղացրեց Թուրքիայի մեջ, իսկ Ռուսաստանը դյուրություններ ստեղծեց իր հին ծրագրերը իրականացնելու համար: Տիրապետել Հայկական բարձրավանդակին, առանց, սակայն, հայերի, որոնք, որպես ազգային և կուլտուրական ուժեղ զգացումներով օժտված մի ժողովուրդ անցանկալի տարր էին, ցցված Ռուսիայի արևելյան նվաճումների ճանապարհին, — ահա Ռուսաստանի միակ նպատակը: Ուստի և՛ հայկական կո-