Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տորածները, և՛ հայկական վիլայեթների տնտեսական աղբյուրները օգտագործելու մենաշնորհները, և՛ երկաթուղիներ ու ճանապարհներ շինելու իրավունքը, ուր թուրքերը առանց վերապահության տալիս էին Ռուսաստանին՝ բաց էին անում և հարդարում վերջինիս առաջ դեպի հարավ, հարավ-արևելք և արևմուտք ձգվող ճամփաները:

Համիսլամական գաղափարը չարաչար պարտության ենթարկվեց թե՛ արտաքին և թե՛ ներքին ճակատներում, առանց շոշափելի արդյունքների: Քուրդը մնաց քուրդ, պարսիկը՝ պարսիկ, իսկ ադրբեջանցի թաթարը դարձավ ռուս պետության հետադեմ քաղաքականության ամենահաստատուն հենարանը. վերջինիս միջոցով էր, որ Ռուսաստանը ճնշեց 1905-1907 թվականների անդրկովկասյան հեղափոխությունը՝ ստեղծելով հայ-թաթարական արյունոտ ընդհարումները:

Օսմանյան լայնածավալ պետությունը օր-օրի վրա դեպի քայքայում ու կործանում էր գնում. ամենուրեք իրար հաջորդող պարտությունները նրան դրել էին կյանքի ու մահվան առաջ. Թուրքիայի ղեկավարները կամ պիտի զգաստանային ու նոր, խելահաս քաղաքականաությամբ փորձեին փրկել իրենց հայրենիքը, կամ պիտի թավալագլոր անկումով մահանային: Բարեբախտաբար թուրք ղեկավար մտավորականությունը ժամանակվոր զգաստության նշաններ ցույց տվեց. գահընկեց արեց Սուլթան Համիդին և համիսլամական շարժումը մասմաբ ջլատեց ու կասեցրեց: Այս զգաստությունը սակայն շար կարճատև եղավ: 1908 թվա հեղափոխությամբ երիտասարդ թուրքերը իշխանության գլուխ անցան: Տիրող ժողովրդի գերիշխանության և համիսլամական սկզբունքների փոխարեն նրանք հրապարակ նետեցի նհամօսմանցիության գա-