Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գաղափարը: Երիտասարդ թուրքերի կազմակերպության նման՝ երիտասարդ, թարմ, բայց և անկազմակերպ ու հեղհեղուկ էր այս գաղափարը. իսկապես համիսլամականության և համաթրքության, ավելի ճիշտ՝ համաթուրանականության մեջ տարբերվող մեկ գաղափար էր այս, որ մինչև այսօր էլ դեռ չձևակերպված՝ տեղի, ժամանակի համաձայն երբեմն այս, երբեմն էլ այն կողմն է թեքվում: Համօսմանցիության գաղափարը համիսլամականությունից տարբերվում էր նրանով, որ առաջինը ձգտում էր ավելի մեծ չափերով իրականացնել ազգային միտությունը՝ մի հայտարարի բերելով հպատակ ժողովուրդների տարբեր պահանջները: Օսմանյան սահմանադրությունը մի հզոր և գրավիչ զենք էր հպատակ ժողովուրդներին պետականորեն համախմբելու և օսմանցի անունով մկրտելու, և երիտասարդ թուրքերը, ապավինած սահմանադրության, ամեն ջանք թափեցին այդ ժողովուրդներից ստեղծել ներքնապես մի ուժեղ և միաձույլ ազգություն: Սահմանադրությունը որոշ չափով ժպտում ու հույսեր էր ներշնչում հպատակ ազգերին. գոնե եթե որպես առանձին ազգ ապրելու և զարգանալու հնարավորություն չունեին, որպես քաղաքացի կարող էին մի փոքր ազատ շունչ քաշել, ապագա դեպքերը եկան այս հույսերն ևս հօդս ցնդեցնելու: Երիտասարդ թուրքերը իրենց նոր քաղաքականությամբ համիսլամակնա շարժման ղեկավարների սխալանքների շարունակողը եղան: Նրանք էլ իիրենց համօսմանցիության սկզբունքով աշխատում էին թուրք ժողովրդի գերիշխանությունը հաստատել. մանավանդ իրենց քաղաքականաության հետագա շրջանում՝ երիտասարդ թուրքերը միանգամայն հարեցան համիսլամակնաության: Համօսմանցիւոյթան գաղափարը լոկ պիտակ էր, նոր վարիչները