Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

և մոլեռանդ թուրք են առաջին հայացքից, բայց որոնք, սակայն կամ Կարապետ օղլու Հասան են, կամ Արթին օղլու Մեհմետ, և այսպես... գրեթե ամենքը: Տավրոսյան շղթայից դեպի Բաթման Սու իջնելով, նրանք պիտի հանդիպեն Բալաքցի, Ռաչկոթանցի քուրդ աշիրեթներին, որոնք մինչև այսօր շարունակում են խոսել իրենց հին, մայրենի, հայկական լեզվով: Սակայն ինչու՞ այսքան հեռուները գնալ: Քննեք շատ ու շատ անվանի թուրք գործիչների հեռավոր անցյալը, սկսած Քյուչյուք Սայիդ փաշայից մինչև Էնկյուրիի այսօրվա ղեկավարությւոնը, — և դուք նրանցից շատերի մոտ հայկական ծագման հետքերը պիտի գտնեք:

Պատմությունը շատ է հարուստ մեր խոսքերը հաստատող հազար ու մի տվյալներով, որոնց հիշատակությունը ավելորդ կրկնություն պիտի լիներ միայն: Բայց մի հանգամանք վերստին ևս պետք է հիշատակել: Հայկական նահանգները, ուր 60-80 տարի առաջ բնակվում էր հայ ժողովրդի մեծ մասը, ուր Օսմանյան պետության գոյությունը անվանական էր, ոուր քրդական տերեպեյությունն էր իշխում, այնտեղ կային խաֆիրություն և մարդկան վաճառում, այնտեղ իշխողը քմահայուքն էր ու բռնությունը, այնտեղ չէին գործում ո՛չ շարիաթի և ո՛չ էլ նիզամի օրենքները և այդպես էր մինչև վերջին օրերը: Սուլեյման Նազիֆը խոսում է Մշո աշխարհի և մյուս նահանգների մասին, բայց եթե ինքը մոռացել է, իր հայրը հիշում է անշուշտ, թե ինչպես միայն 1840 թվականներին սկսեցին քանդել քրդական Մշո Չաուրմե բերդը, Մոկանց բերդը, Բոհղանի, Բիթլիսի, Գևաշի, Խնուսի և Բայազետի բերդերը, որոնք պահպանվում էին քուրդ բեկերից՝ միայն խաֆիր, ս-