Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այդ պիտակի տակ թաքնված՝ փորձում էին քողարկել նախորդ երկու սկզբունքների և նրանց առաջադրած ծանր հետևանքների տպավորությունները:

Հիասթափությունը շատ շուտով կատարյալ դարձավ. նոր վարիչները նույնպես դիմակազերծ եղան. մայաները՝ Արաբիայում, մալիսորները, մերտիտները, առնավուտները, քուրդ Իբրահիիմ փաշաները և մակեդոնացիները իրար հետևից ոտքի ելան և իրենց ապրելու տարրական պահանջները առաջադրեցին նոր վարիչներին. վերջիններս շատ ավելի անհամբերատաս ոգի ցուցադրեցին հպատակ ազգերի պահանջների հանդեպ, քան նախորդները և պատասխանեցին ավելի սիստեմատիկ ու դաժան կոտորածներով. այդ մտայնության արդյունք էր նաև հայերի կիլիկյան կոտորածը:

Երիտասարդ թուրքերի խելագար քաղաքականությունը այնտեղ հասավ, որ իսլամ առնավուտների շատ հասարակ ու բնական ցանկությունը՝ ունենալ մայրենի լեզվով գիր ու գրականություն, դավաճանություն հայտարարվեց և այդ ամենավաստակավոր ժողովուրդը թնդանոթների բերան տրվեց:

Համօսմանցիության նաունով եղած թուրքացման քաղաքակնաությունը ծայրահեղորեն գրգռել ու զայրացրել էր պետության բոլոր բաղկացուցիչ տարրերը՝ բացառությամբ հայերի և մանավանդ Հ. Յ. Դաշնակցության: Թե հայ ժողովուրդը և թե նրա ամենաուժեղ կուսակցությունը անգնահատելի ծառայություններ մատուցեցին երիտասարդ թուրքերին և՛ հեղափոխական շարժումների օրերինի և՛ սահմանադրության հրապարակման ու կիրառման ժամանակ, սակայն այդ բոլորի փոխարեն՝ անարգորեն դավադրված գտան իրենց: Ի պատասխան այդ խոշոր ծառայությունների՝ Ադանայի հայկական կոտորածները տեղի ունեցան: