Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սպառնում էր վերջնականապես իսպառ թաղել Արևելքի փոքր ժողովրդների դարավոր ձգտումներն ու երազները:

Համօսմանցիության սկզբունքները 1913 թվին արդեն հօդս էին ցնդել: Սակայն թուրք ղեկավարները, փոխանակ օգտվեին փորձառություններից և այլ ճանապարհ ընտրելու, գազազած և ներկված անմեղ ժողովուրդների արյունով, ոտք դրին մի ուրիշ ճանապարհի վրա, որ ավելի սարսափելի էր, քան նախորդները. մի ուղի, որ ավելի ցնորական էր, էլ ավելի երազական և որով ընթանալու համար դեռ շատ ու շատ նոր արյուն պիտի թափվեր:

1912 թվիին Թուրքիան ընդգրկում է մի նոր սկզբունք, որպես հիմք պետական իդեալի՝ Դա համաթուրանականությունն էր. մի սկզբունք, որ մինչև այդ քչերի պաշտպանությունն էր վայելում, իսկ այժմ դարձել էր բոլորի միակ հույսն ու ապավենը, միակ կռվանը, որով Տաճկաստանի հզորությունն ու ազատագրումը պիտի ապահովվեր օտարնրերի ձուլումի և, մանավանդ, Ռուսաստանից:

«Տիրող ազգի գերիշխանության» սկզբունքը շատ սահմանափակ էր և հնացած, բացի դրանից օսմանցի թուրքերի թիվը շատ վտիտ էր. ընդհամենը 6-7 միլիոն. հետևաբար Թուրքիան չէր կարող համաշխարհային այդ խնդիրը՝ համաթուրանականությունը՝ միս-մենակ լուծել:

Համիսլամականության սկզբունքը ջախջախված էր և սնանկացած, իսկ համօսմանցիությունը, թե սահմանափակ և թե անիրականանալի, ուստի Երիտասարդ Թուրքերը, և առհասարակ թուրք մտավորականները, հետզհետե կլանվում են համաթուրանականության նոր սկզբունքով: Գերմանիան հրահրում է այս նոր սկզբունքը և լայն հորիզոններ է բաց անում թուրքերի