Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առաջ: Գեղեցիկ ծրագրեր են կազմվում, եռուն աշխատանք է սկսվում կիրառելու համար այս նոր հավատամքը:

Այս ծրագրով արթնանում է թուրքի հին անցյալը: Լենկթեմուրները, Չինգիզխանները, Բաթիները և մյուս աշխարհակալները իրենց արյունռուշտ, հսկա հասակով պատկերանում են թուրք մտավորականների ուղեղի մեջ, նրանք տեսնում են դիակների շեղջեր, գանգե բուրգեր, և այս բոլորից հետո, — աշխարհի կործանումը և համաթուրանականության փառավոր հաղթանակը աշխարհի փլատակների վրա:

Թուրք մտավորականները Պոլիսում նստած երազում էին իրենց հին Վաթանը՝ Տաշքենդ, Սամարղանդ, Կուշկա և Պամիր, և համաթուրանականության գաղափարներով ուզում էին տեր դառնալ իրենց հին հայրենիքին:

Նրանք ռուսին համարում էիին իրենց մահացու թշնամի, որովհետև նա իր ծոցում ուներ 26 միլիոնից ավելի իրենց ցեղակից հպատակներ, որոնք գլխավորապես ապրում էին Տաճկաստան իսահմանամերձ վայրերում, ինչպես, օրինակ, Պարսկաստանի Ատրպատականը և Անդրկովկասի Ադրբեջանն էր: Այդ երկրամասերիի բնակչության ճնշող մեծամասնությունը ցեղակից թաթարներ էին և եթե նրանց մեջտեղը չլինեին հայերը, վրացիները, քրդերը և պարսիկները, այն ժամանակ Պոլսից մինչև Չինական պատերը նրանք կունենային կրոնով իսլամ ու ցեղակից միապաղաղ ազգություն: Երբ իրագործվի այդ միությունը, մյուս իսլամներն էլ պիտի համախմբվեն և ենթարկվեն այդ միության, և մոտիկ ապագայում, ինչպես Լենկթեմուրի ժամանակները, այդ հսկա ուժը տեր և տիրական պիտի դառնա ամբողջ Արևելքին: