Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ահա այս հսկա ծրագրերն էին, որ ոգևորում էին թուրք մտավորականներին, նրանց մղում պատերազմների, արկածախնդրությունների, և դեռ այսօր էլ նրանք աշխատում են այդ հսկա ծրագրի իրագործման վրա: Էնվերը, Տոքթ. Դոկտ. Նազըմը և խմբակը աշխատու մեն Աֆղանստանում, Թուրքեստանում և այլուր, իսկ Մուսթաֆա Քեմալը, Ռաուֆ բեյը և ուրիշներ՝ Տաճկաստանում:

Թե ո՞ր չափով արդյոք իրագործելի է թուրանականությունը, այդ ցույց կտա ապագան, բայց որ համաթուրանականության գաղափարախոսները չպիտի ծածկեն այն, որ իրենց ծրագրի իրագործման համար, առաջին հերթին, անհրաժեշտ համարվեց ճանապարհի վրայից մի անգամ ընդմիշտ վերցնել հայ ժողովուրդը՝ այս արդեն անառարկելի փաստ է: Տեղահանության պատրվակի տակ՝ հայ ժողովրդի մի մասը քշվեց անապատներ, որ համաթուրանականության ճանապրհից դուրս է, իսկ մնացած մասը ոնչչացվեց, որպեսզի ժամանակակից թուրք մտավորականությունը ոչ միայն չնսեմացնի իր նախահայրերի՝ Լենկթեմուրների ու Չիինգիխանների բարբարոսությունները, այլ և գերազանցի նրանց:

Սրանք են հայկական կոտորածների բուն պատճառները և թուրք մտավորականները զուր տեղն են հեքիաթներ և շինծու մեղադրանքներ հյուսում հայ ժողովրդի հասցեին: Մեծամեծ ծրագիր ունեցող այդ մարդիկ թող ասեն, որ «պետական անհրաժեշտությունից» ծնունդ առած գործողություններն էին հայկական կոտորածները, թո՛ղ այդ քաջությունը ունենան և ո՛չ թե հանցանքը անամոթաբար բարդեն մեռելների վրա:

Ահա՛ դարավոր տառապանքների և հայկական կոտորածների չորս գլխավոր պատճառները, որ մենք հիշատակեցինք: