Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շատերը զարմանում և տարօրինակ են գտնում թուրքերի վերաբերմունքը հանդեպ հայերի, և հարց են տալիս թե՝ ի՞նչ է պատճառը, որ աղքատ և այժմ անմարդաբնակ Հայաստանի ավերակներից թուրքերը մի կտոր հող իսկ զլանում են հայերին տալ՝ թեկուզ գլխացավանքից ազատվելու համար, և, վերջապես, դա ի՞նչ արտառոց չկամություն է, երբ թուրքերը հողի սակավություն չունենալով հանդերձ՝ ունեն 800.000 քառ. մղոնից ավելի տարածություն միմիայն 8 միլիոն բնակչությամբ: Կան և ուրիշ շատ միամիտ մարդիկ, որոնք ապշած են տեսնելով, որ Թուրքիան իր տարբեր երկրամասերը վաճառքի է հանում, դյուրությամբ զիջում է ուրիշներին, բայց մի՛շտ կառչած է մնում արևելյան երկրամասին, մի՛շտ և ամեն հարմար առիթով առաջանում է դեպի Անդրկովկաս՝ հայերիից խլելով Ղարսը, իրենց կցելով Սուրմալուի շրջանը և ձգտելով դեպի Նախիջևան-Շարուր: Ինչու՞ Թուրքիան այդքան շռայլ է ուրիշների նկատմամբ և այնքան ագահ հայերի հանդեպ: Այս հարցերի պատասխանը շատ լավ կարող են տալ քեմալականներն ու համաթուրանականները, եթե միայն վստահ լինեն, որ գաղտնիքը չի բացվի:

— Ղարսը մի բռունցք է Թիֆլիսի գլխին և ամուր հենարան՝ ռուսական արշավի դեմ: Ղարս-Սուրմալու, Շարուր-Նախիջևան գծով կապվում ենք Բաքվի, Ադրբեջանի և Դաղստանի հետ, ուր ամուր կերպով կարելի է փակել ռուս արշավի դռները, որից հետո կմիանանք մեր կրոնակից և ցեղակից եղբայրներին:

Էրզրում-Բայազետ-Մակու գծով մենք Թավրիզ պիտի գնանք, տիրելով ամբողջ պարսկական Ատրպատականը, որով պիտիի կապվենք Թուրքեստա-