Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նին: Իսկ Բիթլիս-Վան-Սալմաստ գծով կարող ենք իջնըլ Ռևանդուզ, և կամ Թավրիզի վրայով ուղղվել մինչև Աֆղանստան:

Սակայն այս ճանապարհները ի՞նչպես պիտի տրվեն մի ազգի, որ ցեղով թուրք չէ, որ կրոնով և լեզվով տարբեր է:

Համաթուրանականները իրենց երևակայությամբ սխալվում չեն, սակայն տեսնենք թե թուրք մտավորականների այդ երազները իրականանալի՞ են արդյոք, թե՞ նրանք էլ, համիսլամականության և համօսմանցիության պես, մի օր հոդս պիտի ցնդեն, իրենց հետև թողնելով նո՛ր քայքայում և նո՛ր ավերածություններ:

Ներկայումս թուրք գործիչների աչքերը հառած են դեպի Արևելք և նրանք հավատում են համաթուրանականության իրականացման: Նրանց կարող ուժերը շրջում են Պարսկաստան, Անդրկովկաս, Աֆղանստան, Թուրքեստան, մինչև Հաշտարխան ու Կազան, միինչև Հնդկաստան և ամեն տեղ քարոզում են համաթուրանական գաղափարներ: Նրանք իբրև համաթուրանականության հիմք ընդունում են Տաճկաստանը. նա՛ պետք է լինի կենտրոնը և համաթուրանականության հոգին: Դրա համար նրանք աշխատում են ներքնապես ուժեղացնել Թուրքիան, իսկ այդ հաջողելու համար ամենից առաջ անհրաժեշտ է Տաճկաստանը թրքացնել, այսինքն՝ այնտեղ չպիտի գոյություն ունենան տարբեր ազգություններ, կրոններ և լեզուներ:

Տաճկաստան թրքացնե՛լն է հիմնական պատճառը, որ ոչ իսլամ և ոչ թուրք տարրերը արտաքսվում, հալածվում և ջարդվում են Թուրքիայում, և նրանց տեղերը լեցվում են թուրքերով: Բնական է, որ այդ