Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տրուկ և ստոր ռայա ժողովրդի վրա իշխելու համար:

Մի՞թե այդ օրերը երանելի օրեր կարելի է համարել: Անշուշտ, ո՛չ: Այդ կարգերի մնացորդները դեռը մինչև այսօր գոյություն ունեն Դերսիմի և մի շարք ուրիշ շրջաններում, որոնց դեմ եռանդուն կերպով պայքար են մղում, մեկ կողմից՝ իրենք՝ Էնկյուրիի գործիչները, իսկ մյուս կողմից՝՝ անխտիր բոլո ռայաները, պայքարում են ճիշտ այնպես, ինչպես պայքարում էին հայերը:

Պոլսո և մի քանի ուրիշ քաղաքների հայ ազգաբնակությունից բացի, մնացյալ բոլոր վայրերի հայերը իսլամների համար եղել են գյավուր, թուրքի համար՝ ստոր արարած, պաշտոնյայի համատ՝ կթան կով, կառավարության համար՝ շահագործման աղբյուր, տերեպեյի համար՝ իրավազուրրկ խաֆիր, իսկ այս վիճակի մեջ բնական է, որ հայը իրեն երջանիկ երբեք չէր կարող զգալ: Եթե թուրքը հեծում էր երկրի մեջ իշխող սնանկության պատճառով, հայը հեծում էր և՛ այդ, իսկ առավելապես նաև այն պատճառով, որ դժբախտություն ուներ հայ ծնվելու: Անշուշտ այդ ստրկական դրության հետևանք պիտի համարել հայի իսլամանալը, աղքատանալը, թվով նվազելը, ջարդը, գաղթը, և, վերջապես, առողջ ու տոկուն մասի ըմբոստացումը, որ հայկական շարժման անունն է կրում:

Սակայն անցյալի վրա կան չառնենք երկար: Նա ծանոթ է բոլոր նրանց, որոնք գիտեն փաստերն ու դեպքերը տեսնել ճիշտ այնպես, ինչպես նրանք արձանագրված են պատմության էջերի վրա: Այդ անցյալը տառապանքների ու զարհուրանքի մի ամբողջ շրջան է, որ դեպի մահ է առաջնորդել հայ ժո-