Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րեն կապել կամ ձուլել ղրղզին, սարթին, բաշկիրին, Բաքվի թաթարին, — պետք է նրան տա իր սեփական լեզուն, կրոնն ու պատմությունը, գրականությունն ու գեղարվեստը, ճարտարվեստն ու երկրագործությունը և այլն, և այլն... Բայց այս ամենի փոխարեն թուրքը ի՞նչ է տվել, — միայն և միմիայն սպաներ, չավուշներ և ուրիշ ոչինչ:

Այն, ինչ որ թուրքին անհրաժեշտ է, փոխ է առնված ուրիշից՝ պարսիկից, ռուսից, չինացուց, հնդիկից ու դեռ շարունակում են ընդօրինակել և յուրացնել, և որքան շատ են փոխ առնում օտարներից, այնքան ավելի են հեռանում, խորթանում իրենց իրենցից և այն ժողովուրդներից, որոնց ուզում են ձուլել, կապել իրենց հետ՝ հանուն համաթուրանական գաղափարի հաղթանակի:

Այսպես, ուրեմն պարզ չէ՞, որ երբ թուրքը ի՛նքը վտանգի տակ է, ենթակա ձուլման և ոչնչացման, ինչպե՞ս կարող է ձուլման և վտանգի ենթարկել թուրանական այն ցեղերին, որոնց միացումից նա սպասում է համաթուրանական ծրագրի հսկա իրագործումը:

Հայերին և հույներին վտարելով, թուրք մտավորականները կարծում են, որ այլևս ոչ մի խոչընդոտ չկա համաթուրանականության ճանապարհի վրա և նրանք անարգել ու հանգիստ կարող են իրագործել այդ ծրագիրը: Սակայն իրականությունը այլ բան է ասում:

Արևի պես պարզ է, որ հինգ-վեց միլիոն թուրքի դիմաց երկուկես-երեք միլիոն այլ ազգություններ կան համաթուրանական ճամփի վրա, որից մկեուկես-երկու միլիոնը քրդեր են: Այս լեռնական ժողովուրդը թեև կրոնով իսլամ է, բայց նրա ցեղային