Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բնազդը և ազգային գույնը նույնքան ուժեղ կերպով շեշտված է, որքան հայերինը և մտածել նրան ձուլել և օսմանցի դարձնել՝ առնվազն միամտություն է: Այդ ժողովուրդը ապրել է Ասորեստանի, Պարսկաստանի, Բյուզանդիայի և Հայաստանի գերիշխանության ներքև, և, հակառակ այս բոլորին չի ձուլվել, չնայած այս աշխարհակալ երկրների կուլտուրական, քաղաքական և ռազմական հզորության:

Երբ այդքան փորձություններից հետո քուրդ ժողովուրդը պահել է իր ինքնությունը, շատ բնական է, որ սրանից հետո էլ պիտի կարող լինի պահպանել:

Ուրեմն, ի՞նչ պետք է անել այս ժողովրդին ձուլելու համար: Երիտասարդ Թուրքերը այդ լավ գիտեն: Նրանք մի միջոց ունեն միայն, կոտորել քրդերին, ինչպես արեցին հայեին: Եվ արդե թուրքերը այդ ուղղությամբ մի քանի փորձերիին արեցին, 1915 թ. կոտորելով Բոհտանի և Ճըգիրի քրդերին: Սակայն եթե թուրքերը այս արյունոտ ծրագիրը գործադրեն սիստեմատիկաբար նաև քրդերի նկատմամբ, այդ բանը նրանց էժան չի նստի:

Մի րոպե ենթադրենք, որ թուրք ղեկավարները ջարդերի միջոցով քրդերին էլ վերցրին համաթուրանական ճամփի վրայից և իրենց անկաշկանդ զգացին ծավալվելու Տաճկաստանից դուրս: Տեսնենք, թե այստե՞ղ ինչ անհաղթելի դժվարություններ են սպասում համաթուրանական ծրագրի իրագործմանը:

Ճիշտ է թուրքերի այն կարծիքը թե՝ շատ հարստություններ թուրանական ծագում ունեն. օրիանկ, Հնդկաստանի ռաջաները, Պարսկաստանի ղաջարները, Աֆղանստանի և Բուխարայի էմիրները և Չինաստանի մոնղոլ իշխանները: Բայց մի՞թե սա կարող է հիմք