Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծառայել քաղաքական մի հսկա ծրագրի իրագործման համար, ինչպիսին է համաթուրանանական արկածախնդրությունը:

Ճիշտ է և այն, որ բացի թուրքերից, Ուրալ-Ալթայան ցեղից սերած են բազմաթիվ մանր ցեղեր ու ժողովուրդներ, որոնց թիվը 45 միլիոնի է հասնում, ինչպիսիք են՝ կալմիկները, բուռու-ջայթերը, տունգուսները, մանջուրները, այնուսները, յակուտները, ղրղզները, գունգաները, կարակալպակները, ուզբեկները, սարթերը, թուրքմենները, Սիբիրի, Կազանիի, Ղրիմի, Անդրկովկասի ու Պարսկաստանի թաթարները և այլն, և այլն:

Համաթուրանական գաղափարախոսների բացարձակ տգիտությունը ակներև է: Նրանք իրենց գաղափարի հիմք են ընդունում ոչ թե ժամանակակից ցեղագրական, ազգագրական, քաղաքական և ընկերային պայմանները, այլ վերը թված ցեղերի թուրանական ծագումը և այդ ժողովրդների և ցեղերի հարստությունների սկզբնավորությունը:

Մեր միտքը պարզելու համար մի քանի օրինակ բերենք:

Գերման ժողովուրդը համագերմանական ծրագիր ունի. Հունաստանի իև Բուլղարիայի վրա իշխող հարստությունները գերմանական ծագում ունեն,ն բայց Գերմանիան բնավ հույն ու բուլղար ժողովրդներին գերմանացի չի համարում և ոչե նույնիսկ համագերմանական գաղափարի համակիրներ:

Համասլավոնականության ծրագիր ունի և Ռուսաստանը, որ երկար ժամանակ աշխատել է միացնել սլավոն ցեղերը, որոնք, ավելի քան թուրանական ցրված ցեղերը, ապրում են կողք-կողքի, իիրարից լեզվով, ազգային առանձնահատկություններով քիչ են