Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տարբերվում, միշտ շփման մեջ են իրար հետ և կուլուրայով անհամեմատ բարձր են թուրանական ցեղերից, բայց ո՞րչափով արդյոք այդ գաղափարը իրագործվեց, մի գաղափար, որ այնքան մոտիկ ուշագրավ անցյալ ունի և այնքան տխուր պատմություն իր հետևը: Երբեմն հզոր Ռուսաստանը, որ Տաճկաստանի պես իրեն համարում էր համասլավորանականության հաստատուն կորիզը, ոչ միայն անկարող եղավ իրագործել այդ հսկա ծրագիրը — մի հզոր բռունցք Արևելքի գլխին — այլ և հակառակ արդյունք ունեցավ: Փաստը մեր աչքի առջև է:

Այժմ սլավոն ցեղերն ու ժողովուրդները իրար ավելի կատաղի թշնամի են, քան իրենցցի բոլորովին տարբեր ժողովուրդները: Օրինակ, Սերբիին և Բուլղարիան, Լեհաստանն ու Ռուսաստանը, չեխերն ու սլավոնները և այլն, և այլն: Չէ՞ որ այս ժողովուրդները սերում են նույն արմատիվց, նույն ցեղական ծագումն ունեն:

Համաթուրանական գաղափարն իր բնույթով և էությամբ հեռավոր նմանություն անգամ չունի մեր տված օրինակիին. նա ավելի անկայուն է իր հիմքերով, ավելի փխրուն է ու երազային, մի հանգամանք, որ բացարձակապես անտեսվում է քաղաքականապես տհաս և արկածախնդիր Երիտասարդ Թուրքերի կողմից:

Համաթուրանական գաղափարի ճշգրիտ պատկերը տալու համար տարօրինակ ոչինչ ասած պիտի լինենք, եթե մի օր մենք, հայերս, վեր կենային և հայտարարեին. — մենք արիական ցեղից ենք ծագել, և որովհետև արիական ցեղին պատկանում են նաև հնդիկները, աֆղանները, պարսիկները, բելուջիստանցիները, լեռնական կովկասցիները, վրացիները, քրդերը և