Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բոշաները, ապա ուրեմն պետք է միացնել բոլոր արիական ցեղերը, որոնք թվով 266 միլիոն են և ապրում են մեկ տարածության վրա, կողք-կողքի, առանց բաժանված լինելու տարբեր ցեղերով և ժողովուրդներով, առանց աշխարհագրական արգելքներ և արհեստական խոչընդոտներ ունենալու:

Որքան ծիծաղելի է ա՛յս միտքը, նույնքա թերևս է՛լ ավելի ծիծաղելի ու անիրագործելի է նաև համաուրանականության գաղափարականությունը:

Երիտասարդ Թուրքերը և համաթուրանականության գաղափարախոսները ավելի համոզիչ, ավելի անառարկելի ճշմարտություն ասած կլինեն, եթե բացարձակորեն հայտարարիին, որ մարդկությունը մի ծագում և մի արմատ ունի, և որովհետև իրենք էլ այդ արմատի մի շառավիղն են, ապա ուզում են ամբողջ մարդկությունը դարձնել համօսմանցիական, համիսլամական և համաթուրանական մի ահռելի զանգված՝ միատարր ու հզոր:

Ու համաթուրանականույունը անիրագործելի և մահվան դատապարտված մի գաղափար է, այդ մասին երկու կարծիք չի կարող լինել: Սակայն, այնուամենայնիվ, տեսնենք թե այդ արկածախնդրությունից ո՞վ է ամենիից շատ տուժողը և ո՞վ է օգտվողը:

Հայտնի է, որ թուրքերը համօսմանցիական, համիսլամական և համաթուրանական սկզբունքներով երկու գլխավոր նպատակի են ձգտել. նախ՝ ստեղծել ներքնապես ուժեղ և միաձույլ ազգություն, և ապա՝ հզորանալով հետզհետե՝ տարածվել դեպի Արևելք և դեպի Արևմուտք:

Մենք տեսանք, որ այդ սկզբունքները շարդարացրին առաջին նպատակը. ընդհակառակը, Օսմանյան կայսրության բաղկացուցիչ տարրերը իրարից խորթա-