Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/145

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցան, հեռացան և դարձան թուրք կառավարության մեկ մեկ կատաղի թշնամիներ: Նրանք գերադասեցին մեռնել, ոչնչանալ, բայց չմնալ օսմանյան բռնության տակ:

Եվ հետևանքն այն եղավ, որ երբեմնի հզոր Օսմանյան կայսրությունից, որ ուներ 3.600.000 քառակուսի մղոն տարածություն և 45-50 միլիոն ժողովուրդ, մնաց հազիվ 750 հազար քառ. մղոն և 8-9 միլիոն ժողովուրդ: Այդ ժողովուրդը իր աշխատանքով, իր երկրով և նրա հարստություններով փաստորեն վաճառքի է հանված օտար հզոր պետություններին. թուրք կառավարությունը չէ այդ ժողովրդի տերը, այլ նրանք, որոնք շահագործում են թե այդ ժողովուրդը և թե թուրք ժողովուրդը: Թուրք ժողովուրդը տգետ էր և աղքատ, և եթե նա մի կերպ կարողնաում էր ապրել, այդ էլ շնորհիվ դրկից ու ստորադաս ժողովուրդների թափած ջանքերի, որոնց վտարումն ու ոնչչացումը նույն չափով ազդեց և թուրք ժողովրդիի տնտեսության, նրա քաղաքակրթության վրա, և նույնիսկ, առանց տատանվելու կարելի է ասել, նրա լավագույն ապագայի վրա:

Թուրք ղեկավարներից Ռիզա Նուրին հայտարարում է ամերիկացիներին.

— «Մենք ձեզ հաց կտանք, իսկ դուք նրանց հող տվեք»:

Իսկ Ջեմալ Նուրին ավելացնում է.

— «Ներկայումս, երբ հայկական հարցի կամ հայերի մասին մի բան եմ լսում, Էնկյուրիիի մինտարի վրա պառկած՝ կուշտ ծիծաղում եմ»:

Սակայն Տաճկաստանի այսօրվա վարիչները, որոնք համաշխարհային ծրագրեր հղալու և որոճալու հավակնությունն ունեն, փոխանակ ծիծաղելու,