Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ված և մասնատված Տաճկաստանը նորից չենթարկվի նոր փորձությունների, նոր կրճատումների և նոր գրավումներիի:

Արդ, կարո՞ղ են արդյոք թուրքերը իրենց ազգաբնակչությունից - թվով զգալիորեն նվազած - այնքան զինվորական ուժ հանել, որ ի վիճակի լինեն գոնե ինքնապաշտպանողական կռիվներ մղել: Իհարկե, ո՛չ: Նրանք չեն կարող նույնիսկ ներկա զորքը պարենավորել և սպառազինել, մի զորք, որի հաջողությունները պատահական են, որի կռիվներն ու հաղթանակները դիպվածորեն միայն զուգորդվել են Տաճկաստանի համար ստեղծված բարենպաստ պայմանների հետ: Բացի այդ, թեև կրճատված է Տաճկաստանը ազգաբնակչությամբ, սակայն նրա ռազմական ճակատները մնացել են ճիշտ նույնը, ինչպես, օրինակ, Սիրիայի, Միջագետքի, Պարսկաստանի, Կովկասի և այլ ճակատներն են, իսկ ծովերի, նեղուցների և եվրոպական Թուրքիայի հին ճակատները միշտ կան ու միշտ էլ պիտի մնան:

Պատերազմից առաջ քիչ վերը հիշատակած ճակատները (նորերը) գոյություն չունեին. դրանից զատ, թուրք ղեկավարները դեռ չէին իրագործել կոտորածների դժոխային ծրագիրը, և այդ երկրում ապրում էր ոչ իսլամ մի հոծ զանգվծա, որ միշտ և ամեն բանում իր օգտակարությունն էր բերում Օսմանյան կայսրության: Հեռուն չգնալու համար՝ հենց վերցնենք հայերին:

Թուրք ղեկավարները շատ լավ գիտեն, որ 1908 թվից զինվորագրության օրենքը տարածվեց նաև հայերի վրա, մի օրենք, որ մինչ այդ գոյություն չուներ. շնորհիվ երկրում տիրող հոռի վարչաձևին:

Թուրք «հասուն» և «հեռատես» մտավորականնե-