Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/148

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րին ծանոթ է և այն, որ այդ օրենքով ռսմանյան կառավարությունը հայերից կարող էր մոտ 200 հազար զինվոր ստանալ, մի ուժ, որ չի կարելի անտեսել: Ուրեմն, միմիայն հայերից Թուրքիիան հանում էր տասը տոկոս զինվոր, որ թուրքական զինվորակնա ուժերի երեսուն տոկոսն է կազմում. մի ուժ, որ երկրի պաշտպանության գործում իր շոշափելի դերը կարող էր կատարել:

Թուրքիան ոչ միայն իմաստություն չունեցավ այդպիսի մարտունակ խոշոր ուժից օգտվելու, այլ և բնաջնջելով երկու միլիոն հայ ժողովուրդը, մեկ կողմից՝ ավերեց, քանդեց հսկայական շեն և բարգավաճ նահանգներ, երկիրը զրկեց շինարար ձեռքերից, մյուս կողմիից՝ կոտորածներից ու հալածանքներից մազապուրծ եղած տաճկահայ հատվածները լարեց ու զինեց իր դեմ: Թե՛ անգլիական բանակի հայ կամավորները, թե՛ ֆրանսիական հայ զորամասերը (Կիլիկիա) և թե՛ կամավորական գնդերը 90 առ հարյուրով հալածված զոհերն էին թուրք հոռի քաղաքակնության: Թուրք մտավորականության որոշ հատվածները շատ ազդու ձևով այս պարագան են շեշտում շարունակ, թե հայկական վերոհիշյալ զինված բանակը մի գեղեցիկ օր հեշտությամբ կարող էր դավաճանել և խոշոր չարիք դառնալ իրենց համար: Մի րոպե ընդունենք որ այս անհիմն պնդումն ճիշտ է, թե հայ զորաբանակն ու ժողովուրդը դավաճաններ էին և ենթադրենք, որ թուրքերը շարունակեին հայ ժողովրդի վրա նայել այն աչքով, նրա հետ վարվել այն ձևով, ինչպես մինչև 1908 թ. նայել և վարվել էին սուլթաններն ու թուրք պետությունը:

Անհերքելի է, որ նույնիսկ այս դեպքում, դաժան հալածանքների ու ճնշումների տակ անգամ հայ ժողո-