Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղովուրդը և քայքայման տարրել Օսմանյան հարստություններ: Այսքանը բավ համարելով, անցնենք թուրք մտավորականության երկրոր մեղադրանքին:

Թուրք հրապարակախոսները պնդում են, որ հայկական հեղափոխությունը բնական հետևանք չէ տաճիկ կառավարության և իսլամության հալածանքների և բռնության, ոչ էլ հայ ժողովրդի ինքնագիտակցության արդյունք է, այլ նա արհեստականորեն մտած է հայ ժողովրդի մեջ արտաքին գրգռման շնորհիվ, գլխավորապես ցարական Ռուսիայի և հատկապես ռուսական ու պարսկական հայերի միջոցով:

Եթե այսպիսի ըմբռնումը երևույթների գիտակցական խեղաթյուրում չէ, ապա զարմանալ միայն կարող ենք այն պարզամտության վրա, որ հանդես են բերում թուրք գործիչները բա... ? կնճռոտ հարցերի լուսաբանության ժամանակ: Այս տխուր փաստը ավելորդ անգամ ևս գալիս է ապացուցելու, որ հաղթական Թուրքիան վերջնականապես դատապարտված է մահվան, որովհետև մի պետություն, մի ժողովուրդ, որ ընդունակ չէ իր պատմության սև էջերը տեսնելը, երբ նա, մի անօրինակ ինքնահավանությամբ տարված չարիքը շարունակ ոչ թե իրեն, այլ ուրիշնրի մոտ է որոնում, երբ նա տրամադիր չէ իր վերքերը բուժելու. այդպիսի միի պետություն անխուսափելիորեն պետք է կործանվի:

Փորձենք մի քանի պատմական փաստեր հիշատակել, ցույց տալու համար ներկա թուրք ղեկավարների և մտավորականների սխալ բացատրությունները: Այդ անհրաժեշտ է, որովհետև հայկական շարժումը բացառիկ երևույթ չէր Թուրքիայում, այլ նույնանման երևույթների մի առանձին մասնիկն էր, հետևանք