Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նակ զորաբանակից, վատտագույն դեպքում՝ 4-500 հազարանոց թուրք զորքը պահելու միջոցներից: Գիտեի՞ն, որ դրանով կոտրում էին Թուրքիայի մեջքը ռազմական տեսակետից և բաց անում իրենց երկրի դռները արտաքին թշնամիների առաջ: Դժբախտաբար, այդ պետության պատերազմի շրջանի տխուր պատմությունը, կրած մարդկային, տնտեսական և հողային անչափելի կորուստները, ինքնին մի ակնբախ բացասական պատասխան են մեր հարցումներին, իսկ այսօրվա քեմալական ղեկավարների վարքագիծը՝ շարունակություն է երեկվա անմիտ քաղաքականության: Ինչպես երեկ, նույնպես և այսօր, վերոհիշյալ կործանարար քաղաքականությունից օգտվեցին արտաքին թշնամի պետությունները և ամենից շատ՝ Քեմալի այսօրվա բարեկամ ու զինակից, բայց Թուրքիայի հավիտենական թշնամի Ռուսաստանը:

Ճշմարիտ էր Ռադեքը, երբ ի լուր համայն աշխարհի հայտարարում էր թե «հայկական կոտորածները անհրաժեշտություն էին»: Սակայն ոչ թե «թուրքական անկախ պետության և ժողովրդի գոյությունը ամրապնդելու տեսակետից», ավելացնենք մենք, այլ պարզապես Ռուսիայի դարերի ընթացքում ցուցադրած նվաճողական ծրագիրը դյուրությամբ դեպի հարավ և արևելք տարածելու տեսակետից: Չէ՞ որ այժմյան հայկական ավերակ ու դատարկ հինգ վիլայեթները լավագույն միջոցն էր, որ Ռուսիան մասամբ իրականացած տեսնի «Հայաստանն առանց հայերի» տիրապետելու իր վաղեմի ցանկությունը:

Հայկական Եղեռնի կազմակերպողները գուցե ձգտում էին թուրք «հողազուրկ» գյուղացիության հողային կարիքները բավարարել, կամ աճող ապագա սերնդի համար հողային ֆոնդ ստեղծել. եթե այո՝ ա-