Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պա այս դեպքում ևս թուրք ղեկավար տարրերը հայ ժողովուրդը զոհ են դարձել իրենց անհատակ տգիտության և խորը անտեղյակության: Ու՞մ հայտնի չէ, որ Տաճկաստանիի լայնատարած հողամասերի վրա ազգաբնակչությունը անհամեմատ նոսր էր, քան որևէ երկրում: Պատերազմից առաջ այդ երկրի մեկ քառակուսի մղոնի վրա ապրում էր 15, իսկ այժմ՝ 10 մարդ, այիին ինչ Փոքր Ասիայի, Քրդստանի և Հայաստանի մեկ քառակուսի մղոնը, առանց ճարտարվեստի զարգացման, կերակրել կարող է առնվազն 80 մարդ: Վերջապես թուրքերը մեծ մասմաբ խոշոր հողատերեր էին և ապրում էին հայ աշխատավորության հաշվին՝ ուրեմն ի՞նչ խոսք կարող էր լինել նրանց հողային կարիքների մասին: Անմտություն էր նաև մտահոգվել աճող սերնդի հողային կարիքների հարցով, քանի որ թուրք ժողովուրդը վաղուց ի վեր ոչ միայն չի աճում, այլ և նվազում է: Եվ եթե նա չփոխի իր կենցաղաձևը, իր ձգտումները, իր հոռի բարքերն ու սովորությունները՝ ապա դատապարտված է անխուսափելի մահվան: Ոչ Անկարայի բռնի ամուսնության օրինագծերը, ոչ բազմածնության, ոչ էլ որդեծնության խրախուսանքները չեն կարող թուրք ցեղի գոյության սպառնացող վտանգը վերացնել. սրանք կիսամիջոցներ են միայն և ուրիշ ոչինչ: Ապացույց՝ Ֆրանսիան, որը շատ ավելի կտրուկ ու բանավոր միջոցներով է կռվում նույն չարիքի դեմ և սակայն էլի տարեկան 300 հազար մարդով նվազում է: Արտ, եթե Տաճկատասնում սակավահողություն չկար, եթե թուրք տարրը ոչ միայն մեր օրերում, այլ և երկու դար շարունակ հողի պակասություն չպիտի զգար, երբ մանավանդ ազգաբնակչության թուրք հատված նվազումը ազատ հողային ֆոնտի պահանջ չէր առաջա-