Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/153

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մյուս կողմիից՝ այսօրվա քաղցած Եվրոպայի ժողովուրդներն ու գիշատիչ պետությունները հազիվ թե հանգիստ ձգեն Թուրքիան և նրա հարուստ, ընդարձակ և անմարդաբնակ հողերը:

Բնությունը ազատ տարածություն չի սիրում, իսկ մարդիկ, այն էլ սոված մարդիկ, ազատ երկրներ ազատ չեն ձգում: Ի՞նչ անբնական ու անհնարին բան կա ուրեմն այն երևույթի մեջ, որ տարեկան մի քանի միլիոն գաղթական փոխանակ Ամերիկա և այլուր ուղարկելու, Եվրոպան վաղը իր երթը դեպի Տաճկաստանի ազատ հողամասերը ուղղի: Ամենից դյուրինն ու բանավորը Ռուսիայի առաջխացաղումը կլիներ, որովհետև վերջինս արևելյան դատարկ նահանգներում հետամտում է ոչ միայն տնտեսական, այլ և քաղաքական նպատակներ: Չէ՞ որ դեռ 1917 թ. նա փորձում էր իրականացնել եփրատյան կազակության հայտնի ծրագիրը: Իսկ եթե իրերի անխուսափելի բերումով այդ դատարկ տարածությունները պետք է լցվեն թուրք պետության օտար և անհարազատ տարրերով, որոնք իրենց թիկունքին որպես հզոր հենակ պիտի ունենան եվրոպական մեծ պետությունները. մի՞թե հենց իրեն թուրք պետության շահերի տեսակետից աններելի սխալ չէ՞ր հպատակ հայ ժողովրդի տեղահանությունն ու կոտորածը, մի ժողովուրդ, որ բազմիցս իր աշխատությամբ ու ստեղծագործական կարողություններով ցույց էր տվել, թե հետ չի մնում նոր եկող որևէ ժողովրդից: Եվ, վերջապե, ո՞ր դրությունն է համապատասխանում թուրք պետության ու ժողովրդի շահերին. արդյոք հա՞յ, թեկուզ «դավաճան» ժողովրդի գոյությունը այսօրվա դատարկ հողամասերում, թե՞ վաղվա իտալացի, գերմանացի կամ ռուս գաղթականի ներկայությու-