Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նը Թուրքիայում, որոնք փաստորեն իրենց պետությունների տնտեսական և քաղաքական նվաճումների առաջապահ գնդերն են հանդիսանում:

Կա մեկ հանգամանք ևս, որ թուրքերի ուշադրությունից չպիտի վրիպի. մի հանգամանք, որ Մուսթաֆա Քեմալն ու Սուլեյման Նազիֆն անգամ մոռացության չեն տալիս. այդ այն է, որ թուրք ժողովուրդը իր տիրապետության օրից մինչև այսօր եղել է զինվորական ժողովուրդ, և այդ մարզի վրա է արտահայտել իր առանձնակի ընդունակությունները: Դարերի ընթացքում նրան անհաղորդ են եղել՝ երկրագործություն, վաճառականություն, ճարտարվեստ, արհեստներ ու գեղարվեստ. ազդակներ, որոնք ամեն մեկ երկրի ու ժողովրդի անկախ գոյության պատվանդան են կազմում և որոնք գրեթե ամբողջությամբ բացակայել են թուրք ժողովրդի ստեղծագործական աշխարհում: Ո՞վ պիտի այդ պակասը լրացնի: Թուրք ղեկավարները այն թյուր ըմբռնումն ունեն՝ թե իրենց ժողովրդի ընդունակությունները այդ ուղղությամբ պիտի կարողանան զարգացնել. այդ ըմբռնումը եթե որևէ մեկ հրաշքով իրականություն դառնա, նա իրականություն կդառնա ոչ թե վաղը, այլ դարերի տքնաջան աշխատանքից հետո: Ռուս ժողովուրդն անգամ, որ այդ տեսակետից անժխտելի ընդունակություններ է ցուցադրել, այնքան խոհեմ գտնվեց, որ տասնյակ հազարավոր հայեր հրավիրեց Դոն, Կուբան, նրանցից այգեգործություն, երկրագործություն ու շերամաբուծություն սովորելու. դարեր շարունակ գերման ուսուցչի միջոցով ձգտեց գերմանական մշակույթը յուրացնել: Սակայն, չնայած դրան, այսօր, իր աշխատանքի կես ճանապարհին, նորից նրա մեջ արթնացել է վանդալը: