Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/156

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սակետից գերադասելի է կարճ ժամանակով տառապանքներ կրել լավագույն ապագա ստեղծելու անխախտ հավատով, քան դարերով կթան կով մնալ ոճրագործների համար:

Ի զուր է Ահմեթ Ճևդեթը ցույց տալիս նաև հեռավոր Արգենտինայի ճանապարհը: Որքան էլ տաճկահայ ժողովուրդը անհայրենիք, թափառական ու խեղճ վիճակի մեջ է, որքան էլ մեր երկիրն ու ժողովուրդը ծանր օրեր են ապրում, այնուամենայնիվ, խոր ու անսասան է մեր հավատն ու համոզումը այն մասին, որ շատ մոտ ապագայում կա՛մ ինքը Թուրքիան պիտի զգա իր ճակատագրական սխալները և լապտերներով գա մեզ որոնելու, և կամ Թուրքիայի գերեզմանի վրա պիտի կառուցվեն մեր օջախները: Ահմեթ Ճևդեթը մեր հուսահատ վիճակով թող շատ էլ չուրախանա, որովհետև մեր պատմական հայրենիքը չորս անգամ այսօրվա նման ավերվել ու սրբվել է հայերից և չորս անգամ էլ նորից լցվել է հայերով և դարձել Հայաստան: Մենք անվհատ կրկնելու ենք մեր շինականի այն խոսքը թե՝ «սալը չի մաշի, սալը ավլող ցախավելը կմաշի», և խոր հավատով սպասելու ենք մեր պաշտելի հայրենիքի վերածնության:

Կարելի է նոր ու անհաշիվ փաստեր արձանագրել, հատորներ գրել թուրքերի անիմաստ քաղաքկանության մասին, մի քաղաքակնաություն, որ հրի, սրի և ավերածության ուղին բռնած՝ կործանեց օսմանյան լայնատարած կայսրությունը, բայց մենք բավականանաք այսքանով:

Ամփոփենք մեր ասելիքները և վերջացնենք:

Որպեսզի հնարավոր դառնա հայերի և թուրքերի միատեղ ու հաշտ կենցաղը, որպեսզի իրագործվեն Սուլեյման Նազիֆի հորդորները թե՝ «Հայե՛ր, մենք