Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թուրք պետական և հասարակական կյանքի: Շադ հեռուները չգնանք, բավականանանք միմիայն 19-րդ դարի Թուրքիայի պատմության մի քանի խոշոր անցքերը հիշատակելով:

19-րդ դարի սկզբները Եգիպտոսը սպառնալիքի պես կախվում է Օսմանյան կայսրության գլխին, չնայելով, որ ն իսլամ էր և սուննի աղանդին պատկանող: Պոլսո սուլթանները ռուսական սվիններով և նախապես Եգիպտոսի պահանջները բավարարելով միայն՝ կարողանում են այդ շարժումը խեղդել: Արդյոք այս անկարողությու՞նը էր թե օտար դրդումների արդյունք:

Նորից 19-րդ դարի առաջին կեսին փոքրիկ Եզիտի ժողովուրդը, չտանելով եղած կրոնական հալածանքները, նախատինքը և խտրականությունը, բողոքի դերի մեջ է մտնում, որի հետևանքով Ալի փաշայի ձեռքերը կարմրում են այդ ժրաջան ժողովրդի արյունով: Եզիտները գործի՞ք էին արդյոք օտարների ձեռքին, թե, ընդհակառակը, հարկադրված էին պայքարի ուղին բռնել, հուսալով, որ գե՛թ այդ ճանապարհով պիտի կարողանան իրենց դրությունը մի քիչ բարվոքել:

Նույն 19-րդ դարի առաջին կեսին ոտքի են կանգնում իսլամ բոշնակներ, ըմբոստության հունի մեջ են նետում նաև ղարադաղցիները, սերբերն ու հույները: Միթե սրանք բոլորը գործիքնե՞ր էին օտար պետության ձեռքում, միթե սրանք չունեի՞ն դժգոհության ներքին պատճառների և մի՞թե այդ պատճառները վերացնելը անհնար էր բացարձակապես:

19-րդ դարի կեսերին Քրդստանը նույնպես ոտքի է ելնում և հուրի ու սուրի է մատնվում քուրդ ժողովուրդը: Արդյոք քրդերը նույնպե՞ս գործիք էին