Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/18

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծախվածնե՞ր էին նրանք, թե, ընդհակառակը, ավելի քան օրինիապահ քաղաքացիներ, մի պայմանով սակայն, որ հարգված լինեն իրենց ամենատարրական մարդկային իրավունքները:

Չշարունակենք սակայն, բավականանանք այսքանով և ընդունենք, որ ժողովրդական այս բռնկումները չի կարելի ո՛չ խենթությամբ, ո՛չ էլ ծախվածությամբ և ո՛չ էլ դավաճանությամբ բացատրել:

Այստեղ գրեթե դեր չէին կատարում նաև ազգային ու կրոնական տարբերությունները: Աղետների պատճառը պետք է որոնել թուրք կառավարության բարբարոսության և ժողովուրդներ կառավարելու անընդունակության մեջ: Այս տողերը գրում ենք ոչ թե հաղթական Թուրքիայի արժանապատվության զգացումները վիրավորելու համար, այլ այն միակ ցանկությամբ, որ հստակ ու որոշ լինեն Օսմանյան կայսրության և քայքայումի իսկական պատճառները: Երբ իսլամության աչքում գյավուրի համբավ ունեցող Անգլիան կարողանում է կառավարել Եգիպրոսը, իր ձեռքն ունենալ իսլամության կենտտրոն Հիջազը՝ Մեքքայով ու Մեդինայով, իշխել միջագետքում, ուր շիաների սրբավայրն է Քարբալայով, ամուր պահել իր ձեռքերի մեջ հրեա ժողովրդի ոգին՝ Պաղետինն իր Երուսաղեմով, ըմբոստ Եմենն իր Սաանա բերդով և այլն, և այլն, միթե՞ սրա պատճառը այն չէ, որ Անգլիան գիտի ոչ միայն գրավել և իշխել, այլ և իր իշխանության տակ եղած ժողովուրդների իրավունքները գեթ մի չափով հարգել:

Նա գիտի այդ ժողովուրդները իր ֆիզիկական ուժի, տնտեսական և զինական հզորության համար ծառայեցնել, առանց նրանց բնաջնջելու: Միթե՞ այդ դժվար էր անել իսլամների խալիֆայի կամ համիս-