Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լամության երազներով տարված երիտասարդ թուրքերի և կամ նրանց ժառանգորդների համար: Եթե նրանք ունենային կարողություն կառավարելու, եթե կարողանային ըմբռնել դրությունը և ունենային խոհեմություն և լայնասրտություն, անշուշտ Թուրքիան այսօրվա ողբալի վիճակը չէր ունենա:

Նույն պիտի կրկնել և՛ մյուս հողամասերի մասին: Ջեմալ փաշայի կախաղանները Սիրիայում, երիտասարդ Թուրքերի ահռելի բռնությունները, հալածանքները Ալբանիայում, սուլթանների կոտորածները, վայրագությունները Հունաստանում, Ղարադաղում, Բուլղարիայում և Սերբիայում՝ խորթացրին այդ ժողովուրդները թրքությունից և նրանց մղեցին դեպի բաժանում, անջատում, ապստամբություն:

Շատերի մոտ գոյություն ունի նաև այն սխալ կարծիքը, որ իբրև թե Թուրքիայում եղած շարժումները կրոնական պատճառներ ունեն: Ենթադրվում է որ քրիստոնյա պետությունները, տարված լինելով հավատքի և դավանանքի խնդիրներով, այլևայլ առիթներով միջամտել են Թուրքիայի գործերին՝ իսլամական տիրապետության լծից ազատելու համար քրիստոնյա ժողովուրդներրը:

Այս կարծիքը սխալ է սակայն հենց այն պատճառով, որ թե՛ ժամանակագրական կարգի, թե՛ ժողովուրդների թվի, թե՛ ըմբոստ երկրամասերի տարածության և՛ թե ըմբոստության ուժգնության տեսակետից առաջին տեղը բռնում են ոչ թե քրիստոնյա, այլ իսլամ հողամասերն ու ժողովուրդները:

Մի կողմ թողնենք միջին դարերից մինչև 19-րդ դարը ընդգրկող ժամանակաշրջանը, երբ Թուրքիայի սահմանակից հեթումները դաշնակից էին թրքության, երբ Բյուզանդիայի մնացորդ ժողովուրդն ու Թուրքիայի