Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/2

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նի, այս ուղղությամբ լրջորեն պետք է խորհի նաև Օսմանյան կայսրության բովանդակ թրքությունը. որ դեպքից-դեպք ու փաստից-փաստ սրածվելով ու նվազելով, հասել է ընդամենը հինգ-վեց միլիոնի:

Մեկ կողմ նետելով թուրք մամուլի հեքիաթներն ու հայհոյանքները, աշխատենք առարկայորեն մոտենալ նրանց շողափած այն հիմնական կետերին, որոնք վերաբերվում են Հայկական հարցի անցած պատմության և Հայ Դատի լուծման եղանակներին:

Հայկական Հարցի մասին եղած թուրք ղեկավարների և հրապարակախոսների կարծիքները իրարից շատ քիչ են տարբերվում. եթե որոշ և միաժամանակ չափազանց նուրբ տարբերություններ կան ապագային վերաբերվող առաջարկների մեջ, անցյալի նկատմամբ, այնուամենայնիվ, նրանք ամենքն էլ ճիշտ նույն հանկերգն են կրկնում:

Այսպես, օրինակ, Էնկյուրիի Ազգ. Ժողովի նախագահ Ռաուֆ բեյը հայտարարել է «Ժուրնալ»-ին. «Վաթսուն տարի առաջ հայեր և թուրք այնքան բարեկամ էին իրար, որ թուրք պաշտոնատար անձը, իր բացակայությամբ իր ընտանիք վստահում էր հային և փոխադարձաբար նույնը անում էր նաև հայը. դժբախտաբար, Վենետիկում կազմված հայ Կոմիտեն և ցարական Ռուսիայի կռթնած հայ կոմիտեները պատճառ եղան մեր գլխին եկած աղետներին»: Եվ Ռաուֆ բեյը առաջարկում է ապագային համար իբր միջոց հետևյալը. «Հայերը կարող են մնալ երկրում, պայմանով, որ նրանք մեր երկրում կիրառվող օրենքներից և կանոններից դուրս տարբեր առանձնաշնորհումներ չպահանջեն: Եթե հայերը պիտի պահպանեն ազգային տուն, թող այդ տունը ստանան իրենց բարեկամ ամերիկացիներից»:

Համարյա նույն իմաստն ունի նաև «Իգտամ»-ի