Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կարծիք չի կարող լինել: Այնտեղ, ուր բացակայում էր տարրական ազատությունը, հանգստությունը, կյանքի ապահովությունը, ուր իշխաում էր բռնությունը, ստրկությունը, հարստահարությունը, խտրականությունը. ուր արհամարվում ու անարգվում էին տեղական բարքերը, սովորույթները, կրոնն ու լեզուն. ուր բացարձակ ալան թալան էր ամեն քայլափոխի, այնտեղ բնական է, որ թեև ու թափ առնեին հեղափոխական ազատասեր շարժումները:

Ինչպես թուրք, այնպես հայ ղհեփոխությունը ծնունդ էր սուլթանների բռնակալ և դաժան կարգերի. թուրք կառավարության բարբարոս վարչաձևի: Մեզ թերևս առարկեն, ասելով, որ հայը բացառություն պիտի կազմեր ինքնագիտակցության եկած ժողովուրդների մեջ և պիտի մնար միշտ «հնազանդ կաֆիր» և «ստոր ֆելահ», բայց այս ավելորդ ու անտեղի խորհուրդ է, որովհետև հայությունը բնաջնջող երիտասարդ թուրքերն իսկ համոզվեցին, որ հայը նախադասում է ավելի շուտ մեռնել, քան ապրել հարճի և ստրուկի անազատ կյանքով:

Այսպիսով հայկական շարրժման երկու հիմնական պատճառները մնում են անխախտ և անխոցելի, այդ պատճառներից մեկը՝ հայ ժողովրդի ազատասիրությունն էր, իսկ մյուսը՝ Թուրքիայում իշխող բռնակալությունն ու բարբարոսությունը:

Թուրք գործիչները այլևայլ առիթներով հոլովում են այն միտքը, թե հայկական շարժումը ռուսական դավերի հետևանք է, պատվաստած թուրքահայության՝ ռուսահայերի և պարսկահայերի միջոցով: Այս, իհարկե, գիտակցաբար հորրինած բացարձակ սուտ է և կամ, լավագույն դեպքում, տգիտության ու խավարամտության արդյունք: Չպետք է շփոթել պատճառ-