Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դաշնակցության հիմնադիրները ու ղեկավարները եղել են երեք հոգի՝ Քրիստափոր, Սիմոն ու Ռոստոմ: Երեքն էլ մինչև թուրքական բանտերը տեսնելը՝ նախապես ճաշակել են ռուսական բանտերի և աքսորավայրերի քաղցրությունը: Եթե սրանք ռուսական դիվանագիտության գործիքներ լինեին, ապա, փոխանակ բանտերի շեմքերը մաշելու, կառաջնորդվեին դեպի ռուսական պալատներն ու ապարանքները: Իսկ իրականության մեջ բոլորովին հակառակ փաստեր ու գործեն են տեղի ունեցել: 1893-1894 թվականներին, երբ Սինոնը իբրև դաշնակցական գործիչ Տրապիզոնում էր գտնվում, ռուսական թելադրությամբ ձերբակալվում և քշվում է Ռուսաստան, ուր և տարիներ շարունակ բանտային կյանք է մաշում:

1904-ին, երբ Ռլթիի գծով սահմանն էր անցնում Թորգոմը (Թուման Թումանյան), նույն ռուսների ձռեքով հրացանի է բռնվում և ռուսական գնդակներով սահմանային հողերի վրա ընկնում են վաթսունից ավելի քաջարի հեղափոխական զինվորներ: Իսկ նման փաստերի շարանը գրեթե անվերջ է: Անկարելի է մատնանշել մեկ դաշնակցականաի, որ քաղաքական կյանք ունենալով այդ երկու երկրների մեջ, միաժամանակ հետապնդված ու հալածված չլիներ թե՛ Թուրքիայում և թե՛ Ռուսաստանում: Եվ քաին որ այսօր ցարական գաղտնի դիվանները բոլշևիկների տրամադրության տակ են, իսկ հին Թուրքիայի դիվանները՝ Էնկյուրիի գործիչների. և որովհետև այդ երկուսն էլ ուխտյալ և ոխերիմ թշնամիներ են Դաշնակցության, ուստի հետաքրքրական պիտի լիներ ցույց տալ մի փաստաթուղթ, մի դեպք, օժանդակության ամենահամեստ միի քայլ, որ եղել է Ռուսիայի կողմից հայ մեծ քաղաքական կազմակերպության՝ թուրք