Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

արտոնատեր Ահմեդ Ճևդեթ բեյի արտահայտությունը: Խոսելով Ազգային Տան մասին և ընդունելով նրա անհրաժեշտությունը, Ճևդեթ բեյը ավելացնում. — «Հայերը մինչև հիմա այդ միամտության երեսին (խոսքը Հայաստանի ազատման մասին է) այնքան վնասներ կրելով հանդերձ, դեռ կհամառեն շարունակել իրենց նույն ընթացքը: Այս ընթացքից մեծ վնասներ առաջ եկան, հայերն էլ, թուրքերն էլ փճացան: Հայերը ցարական Ռուսիային ենթարկվելով, շատ մեծ վնասներ հասցրին իրենց հայրենակից թուրքերին, թուրքերն էլ, բնականաբար, փոխադարձրին: Երկուստեք հարյուր հազարավոր անձեր փճացան, ավերվեցին քաղաքներ, գյուղեր:»

Ապագայի համար Ահմեդ Ճևդեթը հետևյալն է գրում. —

«Եթե երբեք չգործվեին այդ ոճիրները, այսօր հայ ժողովուրդը իր թուրք հայրենակիցների հետ կողք կողքի երջանիկ կյանք կունենային: Հայերին երկու խրատ ունեմ — ավելացնում է Ճևդեթը. — եթե երբեք չեն ուզենա մեզ հետ ապրել՝ կարող են Արգենտինա գնալ և այնտեղ հաստատել իրենց բնակությունը. եթե երբեք կուզեն մեզ հետ ապրել՝ Ազգային Մեծ Ժողովի մոտ խոսք հասցնող երկու մարդ թող ուղարկեն և խնդրեն, որ հայերը ընդունվեն իբր հայրենակիցներ: Օրինակ առնեն հրեաներից, որոնք այնքան երջանիկ կապրեն, չպահանջելով և ոչ մի ազգային առանձնաշնորհում:»

«Թերճիման» թերթը նույն լեզվով է արտահայտվում. նա ևս ուրախություն հայտնելով, որ Թեվֆիք փաշայի նախարարոության հայտնի տրամադրությունը, այն է՝ զիջել Վան, Բիթլիս նահանգները հայերին, այլևս ջուրն է ընկած, և, այսպիսով, բարեբախտա-