Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պետության դեմ ուղղված: Այդպիսի փաստ, իհարկե, բացարձակապես անկարելի է ցույց տալ: թե ռուս և թե թուրք կառավարությունները ինչպես այսօր, այնպես և երեկ, սուլթանների և ցարերի ժամանակ, հավասարապես իրենց հակառակորդ և թշնամի են նկատակ Դաշնակցությունը և պայքարած են նրա դեմ ամենայն դաժանությամբ: Եվ պարզ է թե ինչու: Հ. Յ. Դաշնակցության հետապնդած նպատակներն ու ծրագրերը, այն է՝ 1) ազատագրել հայ ժողովուրդը ստրկական վիճակից, տալով նրան լայն ինքնավարություն, առանց սահմանները (ռուս և թուրք) ճշտելու. 2) հիմքը դնել Մերձավոր Արևելքում ազգերի համերաշխության և ժողովուրդների դաշնակցային պետական կազմի և 3) դասակարգային պայքար մղել հանդեպ կեղեքիչների և շահագործողների: Ահա այս նպատակներն ու ծրագրերը՝ արդարորեն ռուս և թուրք բռնակալ կառավարությունները պիտի դնեին Հ. Յ. Դաշնակցության դեմ: Կա մինչև իսկ ավելին: Եթե թուրք պետական վարիչները գեթ մի քիչ խոհեմ ու հեռատես լինեին և ընդունեին, որ քայքայվող Թուրքիայի փրկությունը թերևս հենց այդ նույն սկզբունքների հաղթանակի մեջ պետք է որոնել, ապա Ռուսաստանը, իբրև աշխարհակալ և վերածնվող դրամատիրական պետություն, այդպես մտածել երբեք չէր կարող: Իր հիմքի մեջ Ռուսիան շատ ավելի մեծ թշնամի էր Դաշնակցության, քան թե թուրք պետությունը: Նա զգում և գիտակցում էր, թե լա՛յն ինքնավարությամբ թուրքահայ վիլայեթներում ոտքի կանգնած հայ ժողովուրդը՝ իր շարժումները պիտի ծավալի նաև Անդսրկովկասում և հայկական ինքնավարության պատնեշները ցցի Ռուսիայի առաջխաղացության առջև: Այսպիսի հեռանկարներ անշուշտ չէին