Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կարող ժպտալ Ռուսաստանին, որին անհրաժեշտ էին թուրքահայ հողերը, բայց միայն... առանց հայերի: Այս նորություն չէ նամանավան թուրք ղեկավարների համար, որովհետև, նախ՝ այս նույն խոսքերը նրանք լսել են Լոբանով-Ռոստովսկիների անունից և երկրորդ՝ հայկական կոտորածներից մի քանիսը կատարվել են թուրքական ձեռքերով և ռուսական ներշնչումով: Այսպիով, ինչպես տեսնում եք, Ռուսաստանը հայ հեղափոխականներին գործիք դարձնել երբեք չէր կարող: Սակայն կար մեկը, որին նա իրոք գործիք էր դարձնում և որի մասին արժե մի քիչ խոսել:

Պարզեցինք թե ինչու՛ ռուսական կառավարությունը անկարող էր Հայ Հեղափոխության լծակցած քաղաքական հոսանքները և մասնավորաբար Հայ Յեղափոխական Դաշնակցությունը գործիք դարձնել իր ձեռքին: Կար մեկ այլ ուժ, որին նա գործիք էր դարձնում, և այդ՝ թուրքական իխանությունն էր:

Նա այդ իշխանության միջոցով, առանց իր ձեռքերը արյունոտելու, հարվածում, թուլացնում և կոտորում էր հայերին, և այսպիսով, իր թիկունքն ապահովելով Անդրկովկասում, ճանապարհ բանում դեպի հայկական ամբողջ բարձրավանդակը, դեպի Միջերկրական: Այդ ծրագրի առաջին մասն այսօր իրագործված լինելով, թուրք ղեկավարները բախտ պիտի ունենան վաղը իրագործված տեսնելու նաև նրա երկրորդ մասը, երբ կարմիր հագած ռուսը իր դրոշը կպարզի Էրզրումի և Տավրոսի բարձունքների վրա:

Սակայն գուշակությունների ճշտումը ապագային թողնելով այժմ մի քանի խոսք ասենք այն մասին, թե ի՞նչ էր ներկայացնում իրենից Դաշնակցության հետապնդած երկրորդ նպատակը: