Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խաղացման առջև՝ և ոչ թե այդ առաջխաղացումը դյուրացնել: Մեր միտքը ավելի հստակ դարձնելու համար բերենք մի օրինակ հայերի երկրորդ հայրենիքի, մեր սիրելի Պարսկաստանի անցյալից: 1908-1909-1910 թվականներին պարսկական հեղափոխության շրջանն էր: Պարսկահայերն ու Դաշնակցությունը, որ Պարսկաստանում ո՛չ ազգային նպատակներ ունեին, ո՛չ սեփական հեռանկարներ և ո՛չ իսկ ուրույն ազգային շահեր, այնուամենայնիվ, իրենց ուժերը ի սպաս բերեցին պարսկական հեղափոխության և ջանացին, որ այդ երկիրը ոտքի կանգնի և վերակենդանության ու վերածննդի շրջանը թևակոխի:

Պարսկաստանի հաղթական հեղափոխությունը պիտի դյուրացներ ընդհանրապես Արևելքի վերածնունդը և մասնավորաբար Արևելքի մեջ սպրող ժողովուրդների համերաշխության ու համագործակցության դժվարին գործը: Դաշնակցությունը փայլուն կերպով իր դերը կատարեց և շնորհիվ Եփրեմի, Քեռու, Նիկոլի, Խեչո՛ի, Սաթթար և Բաղըր Խաների ու Սարդար Ասատների՝ Պարսկաստանն իր սահմանադրությունը ստացավ, արտաքսվեց երկրից ռուս կառավարության վարձկան Մեքմեթ Ալի շահը, Լյախովները չեզոքացան և Ռուսիայի գերիշխանությունն ինքնին նվազեց: Այս նույն ընթացքն ունեցավ Դաշնակցությունը նաև Թուրքիայում, որ բնավ հաճելի չէր կարող լինել ռուս կառավարության:

Եթե թուրք ղեկավարները ընդունակություն ունենային լուրջ դատելու և անաչառ լինելու նրանք մի հանգամանք ևս ի նկատի պիտի առնեին. այդ այն է՝ երբ հայ կազմակերպությունները և մասնավորաբար Դաշնակցության քաղաքական պահանջները չէին սահմանափակվում միմիայն Տաճկահայաստանով, այլ