Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղադրանքի մասին: Հայերը, ըստ թուրք ղեկավարների, իբրև թե պատճառ են դառձել Ռուսիայի և օտար պետությունների միջամտության Թուրքիայի ներքին գործերի մեջ, և այդպիսով քայքայել են Օսմանյան պետությունը: Այս մեղադրանքի մեջ ճշմարտություններ անշուշտ կան: Անգլիան Հայկական հարցը պատրվակելով, Կիպրոսը գրավեց. Ռուսիան Արևելյան նահանգներում երկաթուղային և այլ մենաշնորհներ ստացավ. նորից նույն հարցը պատճառ բռնելով, այդպես վարվեցին նաև մնացյալ պետությունները, դեպքից-դեպք մասնատելով Թուրքիան հանուն Հայ Դատի և միշտ էլ՝ այդ Դատը անլուծելի թողնելով: Բայց ո՞վ է սակայն այդ միջամտության իսկական հանցավորը՝ հա՞յը, ռու՞սը, օտա՞րը, թե՞ ինքը՝ թուրք ղեկավար գործիչը: Եթե թուրք մտավորականը մի կողմ թողնի իր կույր ատելությունը դեպի շրջապատը և պաղարյունությոամբ մոտենա դեպքերի լուսաբանության, պիտի տեսնի, որ բոլոր դժբախությունների միակ պատասխանատուն միմիայն ինքն է: Որովհետև, ինչպես մի անգամ արդեն ասացինք, հայկական շարժումների նպատակը այն չէր, որ Կիպրոսը՝ անգլիացուն տրվի, երկաթուղիները՝ ռուսին, մենաշնորհները՝ օտարին, որոնք այդ բոլորը պիտի ստանային, չպիտի օգտագործվեին կամ պիտի օգտագործվեին հօգուտ իրենց շահերի, այլ շարժումների նպատակն այն էր, որ ինքը հայ ժողովուրդը իր բուն հայրենիքի մեջ մարդկային իրավունքների տիրանա, որ Արևելքը քնից արթնանա, որ արևելքցինե՛րը և ո՛չ թե օտարները ստանան և վայելեն իրենց հայրենիքի բարիքները: Եթե մի կողմ թողնելու լինենք գաղութաբնակ հայության մի որոշ մասը, ապա պիտի տեսնենք, որ զանգվածորեն հայ ժողովուրդը երկրի մեջ գաղափար չուներ ո՛չ