Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ. — Բազմաթիվ գաղութներում ապրող հայություն:

Այս տարրական փաստը ստիպված եմ հիշեցնել, քանի որ մեկ երկրամասի հայության բռնած ընթացքը հաճախ վերագրվում է մյուս աշխարհի հայության կամ, այլ խոսքով, ընդհանրության: Եթե հաշտվելու լինենք այն մտքի հետ, որ ամբողջ հայությունը պարտական էր հօգուտ Օսմանյան կայսրության աշխատելու և նրա հաղթանակներով ոգևորվելու, այդ պարագայում ճիշտ է այն մեղադրանքը, որ հայության խոշոր մասը հակառակ է եղած Օսմանյան պետության: Ակներև է որ Ռուսիայում գտնվող հայությունը, որի թիվը մոտ երկու միլիոն էր, 19 տարեկանից մինչև 43 տարեկան հասակ ունեցողները, զորակոչի ենթարկվելով, առնվազն 150-200 հազար զինվոր է տված ռուսական բանակին: Իսկ որովհետև գրեթե ամբողջ աշխարհը պատերազմ էր հայտարարել Թուրքիայի և Միջին Եվրոպայի դեմ, այդ երկրամասերում ապրող հայությունն էլ իր թվի համեմատությամբ ուժեր էր դուրս հանել ընդդեմ Թուրքիայի և իր դաշնակիցների: Բացառություն էր կազմում Տաճկաստանից դուրս գտնվող հայությունը միմիայն պարսկահայությունը, որը չեզոք էր, որովհետև չեզոք էր և իր կառավարությունը, և բուլղարահայությունը, որ աշխատել է հօգուտ Թուրքիայի: Այնպե որ ճիշտ է այն փսատը, թե Տաճկաստանից դուրս գտնված հայությունը գործել է ընդհանրապես ընդդեմ Թուրքիայի, հանելով նրա և նրա դաշնակիցների դեմ առնվազն 200 հազար զինվոր: Ճիշտ է, որ այդ ուժը մի հուժկու բռունցք էր, հավասար Թուրքիայի արևելյան և հյուսիս և արևելյան սահմանների վրա կենտրոնացած բոլոր օսմանյան ուժերին, սակայն մի-