Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/4

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բար, Հայկական հարցն էլ փակված է, առաջարկում է այսուհետև չզբաղվել Հայկական հարցով:

«Իգտամ»-ը նորից անդրադառնալով Հայկական հարցին, Ահմեդ Ճևդեթի բերանով հայտնում է. —

«Թուրքերը բարոյապես և նյութապես խլված հողամասի ինքնավարությունը պիտի ավելացնեն: Ինքնավարություն ստացող ազգերից ամենահնից սկսած մինչև ամենանորը, կազմեցին Թուրքիայի դեմ ռազմանյութի մթերանոց, ըմբոստության օջախ, ստեղծելով հարատև միջամտությունների պարվակ»:

Հետո, պատմելով, թե ինչպես է խնդացել, երբ առաջարկ է ներկայացվել Հայկական օջախ ստեղծելու մասին և խորհուրդ տալով, որ հայերը Ռիզա Նուրիի Լոզանի խորհրդաժողովին արտասանած խոսքերը տախտակների վրա գրեն և պատերից կախեն՝ իրենց զավակներին սովորեցնելու համար, վերջացնում է այսպես. —

«Վերջապես Հայկական խնդիրը անգամ ևս չբացվելու պայմանով գոցվեց. այստեղից վերջ այս գլխացավից ազատված պիտի լինեն թուրքերն էլ, տերություններն էլ, հայերն էլ»:

«Իլերի» թերթը հանձինս Ջելալ Նուրիի, ավելի անկեղծորեն և առանց ծուռ ու մուռ դարձվածքների, հայտարարում է. —

«Հայկական Տան մասին Էնկյուրիում երբ լուր առանք, կռնակի վրա պառկած՝ տասը վայրկյան անդադար խնդացինք»:

«Այս տեսակետի առաջին արդյունքը եղավ հույն և հայ փոքրամասնությունների Անատոլիայից վերջնական անհետացումը»:

«Իլերի» թերթը, զետեղելով Սուլեյման Նազիֆի