Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թե՞ այս պատճառ է, որ հայերը մեղադրվեն դավաճանության և ուխտադրժության մեջ:

Կարծում եմ, թե բանականություն ունեցողները այն ածականներով հայերին չպետք է որակեն, որովհետև Ռուսիայի և գաղութների հայության հարյուրից իննսունը դաշնակիցների և Ռուսաստանի հպատակներ էին, ենթակա, համաձայն այդ երկրների մեջ գործող օրենքների, պարտադիր զինվորական ծառայության: Դատողություն ունեցողները պիտի հասկանան, որ այդ պետության աչքին դավաճան պիտի համարվեր զորակոչին չմասնակցող և ո՛չ թե մասնակցող հայե, թեկուզ այդ լիներ և Թուրքիայի դեմ, որի զորաբանակների մեջ բազմահազար հայեր կային: Եվ մի՞թե միայն հայերն էին այդպես: Նույնը չէ՞ր անում արդյոք ռուսահպատակ գերմանացին Գերմանիայի դեմ, գերմանահպատակ ռուսը՝ Ռուսաստանի, Ղրիմի, Վոլգայի, Անդրկովկասի թաթարը՝ Թուրքիայի և այլն, և այլն: Միթե՞ սրանք բոլորն էլ դավաճաններ էին:

Մեկ հարց, անշուշտ, կարոտ է լուսաբանության: պետք է պարզել, թե, անկախ զորակոչից, ինչու՞ հայերի համակրությունը ավելի շատ դաշնակիցների կողմն էր, քան թուրքերի, ինչու՞ փոքրաթիվ տաճկահպատակ հայեր, դաշնակից երկրներում մասնակցեցին իբր կամավորներ կամ զինվորներ, ինչու՞ հայերը նման զորակոչներին արձագանք տվին:

Այդ հարցումները կպարզվեն, եթե մենք գեթ հարևանցիորեն լուսաբանելու լինենք օսմանյան երկրներում եղան հայերի բռնած ուղությունը և նրանց վիճակը: Ուստի անցնենք այդ խնդիրների քննության: