Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վիրել էրր Թուրքիայում, մեկը՝ Պոլսում, իսկ երկուսը՝ Էրզրումում:

1908-ին, սահմանադրության մեղրամսին, Իթթիհաթի կենտրոնը — Սելանիկից, իսկ Թալեաթը՝ կուսակցոթյան հրահանգով — Պոլսից՝ հորդորում և խնդրում էին, որ Դաշնակցությունը իր ընդհանուր ժողովները գումարի Թուրքիայի ցանկացած քաղաքում, հայտնելով, որ այսպիսով ավելի ևս կդյուրացվի և կխորանա թուրք և հայ ժողովուրդների բաղձյալ համերաշխությունը: Այս առաջարկները, սակայն, մերժվեցին Դաշնակցության կողմից այն հստակ պատճառաբանությամբ, որ քանի դեռ չի վավերացված, նախ՝ Դաշնակցության և Իթթիհաթի համաձայնագիրը, ստորագրված երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, և, երկրոդ՝ կուսակցության կողմից չի՛ յուրացված Օսմանյան կառավարության հետապնդած քաղաքականությունը, ապա մինչ այդ համագումարը Թուրքիայում չի կարող գումարվել:

Այդ իսկ պատճառով սահմանադրության առաջին տարին կուսակցության V-րդ Ընդհանուր Ժողովը գումարվում է Վառնայում, իսկ համաձայնագիրը հաստատվելուց և կառավարության ընդհանուր քաղաքականությունը ճշտելուց և Դաշնակցության վերապահ հավանությանն արժանանալուց հետո՝ ժողովի վերջին նիստերը և 9-րդ Հանձնաժողովի աշխատանքները տեղափոխվում են Պոլիս՝ ի մեծ ուրախություն Իթթիհաթի և թուրք կառավարության: Թե ինչ էին համաձայնության կետերը, այդ Ռաուֆ բեյերը լավ գիտեն. այսօր և այստեղ տեղն ու ժամանակը չէ պատմական հին անցքերը քրքրել, սակայն մեկ բան կարելի է շեշտել: Դաշնակցությունը, որ կանգնած էր ընդհանրապես Արևելքի և մասնա-