Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

վորապես Թուրքիայի վերածննդի տեսակետի վրա, որ կողմնակից էր ազգերի համերաշխության և հզոր պաշտպանն էր հայ ժողովրդի շահերի, տեսնելով, որ իր և թուրք կառավարության միջև փոխադարձ հասկացողության լեզու է ստեղծվում, անմիջապես օրինական կուսակցություն է դառնում Թուրքիայի սահմաններում և իր ընդհանոուր ժողովները — VI-րդ, VII-րդ, VIII-րդ — իրար հետևից հաջորդաբար գումարում է Թուրքիայում: Այսպիսով, ինչպես վերն ասացինք, 1914-ի օգոստոսին Էրզրումում գումարված ընդհանուր ժողովը բնավ դիպվածի արդյուն չէր: Նա Օսմանյան կառավարության կողմից թույլատրված մի ժողով էր: Կառավարությունը գիտեր, որ Ռուսիայի, Անդրկովկասի, Ամերիկայի, Եգիպտոսի, Պարսկաստանի, Բալկանների, Թուրքիայի բոլոր մասերի և այլ վայրերի ներկայացուցիչները հավաքված են Էրզրումում. թե՛ նաս և թե՛ Իթթիհաթը գիտեն և օրակարգի մասին, գիտեն նաև, որ այդ ժողովում քննության պիտի դրվի Դաշնակցության բռնելիք դիրքը դեպի պատերազմը և մասնավորաբար՝ դեպի Ռուսաստանն ու Թուրքիան, իբրև պատերազմիկ պետություններ:

Անհրաժեշտ է կատարված փաստի իմաստն ու արժեքը հասկանալու համար նախապես մի քանի հարցեր պարզել: Այս անհրաժեշտ է թե թուրք մտավորականության շահերի տեսակետից՝ ըմբռնելու համար անցյալում եղած սխալները, և թե՛ հայ ժողովրդի որոշ խավերի մտքերը պարզելու տեսակետից՝ ցույց տալու համար այն հետևողականությունն ու անձնազոհողությունը, որ այդ պատմական օրերին հանդես է բերել հայ մեծ քաղաքական կազմակերպությունը:

Ա. — Իկսպաես ի՞նչն էր պատճառոը, որ Դաշնակ-