Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցությունը, գիտենալով հանդերձ, որ ոչ միայն ընդհանուր պատերազմը սկսվելու է, այլ և այդ պատերազմին կարող է մասնակցել նաև Ռուսաստանը — մի հանգամանք, որ առիթ պիտի տար նաև թուրքերին պատերազմին հարելու, իր ընդհանուր ժողովը չգումարեց արտասահմանյան որևէ երկրում: Չէ՞ որ նա օտարների ձեռքը գործիք էր իսկապես, ինչպես թուրք ղեկավարներն են պնդում, ապա այդ քայլը կլիներ ամենից նպատակահարմարն ու բանավորը ամենի տեսակետից: Եվ, վերջապես, արտասահմանում գումարվելով, Դաշնակցությունը կունենար թե հաղորդակցության հարմարություններ, թե ապրուստի դյուրություններ և որ ամենագլխավորն է՝ ազատ կլիներ ամեն մի վտանգից:

Բ. — Ինչու՞ այդ Ժողովը չգումարվեց նաև Ռուսաստանում կամ Անդրկովկասում: Չէ՞ որ Ռուսիան արդեն մասնակցում էր պատերազմին, իսկ Դաշնակցությունը, գործիք լինելով ռուսների ձեռքին, ինչպես կրկնում են շարունակ թուրք գործիչները, պիտի կարողանար այդպիսով ազդել Անդրկովկասում նախապատրասեվող անցքերի վրա: Մանավանդ, որ Թուրքիայի համեմատությամբ հաղորդակցության և կյանքի մեծ դյուրություններ կային Ռուսաստանում: Դաշնակցության պատգամավորները հեշտությամբ — ծովով կամ երկաթուղիներով — պիտի կարողանային ժողովել, փոխանակ էշերով ու ձիերով շաբաթներ շարունակ խավար Թուրքիայում ճամփորդելու:

Գ. — Ինչու՞ այդ Գերագույն Ժողովը չգումարվեց Թուրքիայի մայրաքաղաքում՝ Պոլսում, քանի որ այդպես էր ցանկանում թուրք կառավարությունը և ի մասնավորի՝ ներքին գործերի նախարար Թալեաթ բեյը: Չէ՞ որ նաև Պոլիսը գավառի համեմատությամբ