Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ուներ շատ ավելի մեծ հարմարություններ հաղորդակցության և կյանքի տեսակետից, իսկ վտանգի պահին՝ ավելի դյուրին էր հեռանալ:

Գ. — Ինչու՞ թնդանոթների որոտի տակ Հ. Յ. Դաշնակցությունը իր ժողովատեղին ընտրում է ռուսական սահմանին մոտ ընկած հետամնաց Թուրքիայի խավար անկյունը՝ Էրզրում բերդը, ուր միաժամանակ չկային ո՛չ հաղորդակցության և ո՛չ էլ կյանքի տարրական դյուրություններ:

Միթե՞ այս ամենը իրոք դիպվածորեն հենց այսպես եղավ:

Եթե այս հարցին բարեխղճորեն մոտենալու լինենք, եթե թուրք մտավորականները նեղություն հանձն առնեն, նախ՝ Վանի, իսկ հետո՝ Էրզրումի կուսակալ Թահսին բեյի միջոցով Դաշնակցության բռնված պատմական արխիվների մասին ծանոթություններ հավաքելու, եթե Թալեաթ բեյի անձնական և ներքին գործերի նախարարի թղթերը քրքրելու լինեն, այն ժամանակ պիտիի գտնեն այս հարցի պատասխանը, լուսավորված անհերքելի և համոզեցուցիչ փաստերով:

Դաշնակցության Գերագույն Ժողովը արտասահմանում չեղավ, որովհետև.

ա. հայ ժողովրդի ամենապատասխանատու կուսակցությունը՝ Դաշնակցությունը, ո՛չ կապ ուներ դաշնակից պետությունների հետև ոչ էլ ցանկություն՝ նրանց ձեռքին գործիք դառնալու: Ընդհակառակը: Գտնելով, որ եվրոպական պատերազմին մասնակցելը կորստաբեր պիտի լիներ ինչպես Թուրքիայի և Արևելքի, այնպես և հայության համար, նա ամենից վտանգալից օրերին զոհում է ամեն ինչ և, արտասահմանի փոխարեն, հավաքվում Էրզրումում:

բ. Նա չի հավաքվում նաև Ռուսաստանում, ո-