Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բեյի անձնական արխիվները և հրապարակելու 1914-ի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ժողովի կողմից Վռամյանի և Ակնունիի ստորագրությամբ Պոլիս քաշված երկու հեռագրերը: Իսկ եթե որևէ կերպ նաև այդ հեռագրերը ոչնչացված են, այդ դեպքում թող անցագրի պատրվակով ձերբակալված Դագեսյանի - Բուլղարիայից ներկայացուցիչ Ընդհանուր Ժողովում - հիշատակարանները քրքրեն և ժողովի նոթագրությունների հետ ծանոթանան: Իսկ եթե հիշյալն էլ դժվար է ձեռք բերել, ապա բարի պիտի լինեն Էրզրումից 1915-ին ձեռք ձգած թղթերը թերթելու և Ընդհանուր Ժողովի որոշումները կարդալու: Անհրաժեշտ է, որ թուրք ղեկավարները այս նեղությունը հանձն առնեն, որովհետև Անկարայում միամիտների մի խումբ, ինչպես թերթերոում կարդացինք, նպատակ ունի պատերազմի պատասխանատուներին դատի հանձնելու, իսկ այս տեսակետից մեր առաջարկները իրագործելու դեպքում բավակնին փաստեր ու նյութեր կարելի է ունենալ: Ես հոռետես եմ, ես համոզված եմ, որ այս պարզ կատակերգություն է, որովհետև եթե լուրջ լիներ, ապա կոչնագիր պիտի ուղարկեր ոչ միայն Խալիլ բեյին և Դաշնակցության, ա՛յլ շատ շատերին: Իսկ եթե արդարություն լիներ, այդ դեպքում Հ. Յ. Դաշնակցությունը պիտի հրավիրվեր իբրև դատախազ՝ դատապարտելու նրանց, որոնք պատճառ դարձան Թուրքիան պատերազմին մասնակից լինելու:

Եվ ահա թե ինչու:

Հ. Յ. Դաշնակցության VIII-րդ Ընդհանուր Ժողովը հետևյալ հիմոնւքներով դեմ էր Թուրքիայի մասնակցության համևրոպական պատերազմին:

Դաշնակցության համար պարզ էր, որ պատե-