Էջ:Հայ-թուրքական կնճիռը.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Հայ Ազգային Տուն» խորագիրն ունեցող հոդվածաշարը, հայկական շարժումներ ստեղծող պատճառների լուսաբանության մեջ է մտնում, հայտարարելով, որ շնորհիվ ռուսահայերի և պարսկահայերի միջամտության և Իզմիրլյան ու Զավեն պատրիարքների դավադիր գործունեության, հեղափոխական շարժումները ծավալվեցին թուրքահայ վիլայեթներում և պատճառ դարձան հայ և թուրք ժողովուրդների հարաբերությունների խզման:

«Հազար տարուց ավելի մուսուլմանների և հազար երեք հարյուր տարուց ավելի թուրքերի հետ ապրող հայերը, — եզրակացնում է Սուլեյման Նազիֆը, — պե՛տք ունեին մեզ, ինչպես նաև մենք պե՛տք ունեինք նրանց»:

Հայոց հարցի մասին թուրք ղեկավարների մտայնությունը պարզող հայտարարությունների մեջբերումները բավական համարենք: Այս կարծիքները կարելի է ամփոփել հետևյալ ութ կետերի մեջ:

Ա. — Հայերը մինչև իրենց ազգային հեղափոխական շարժումները շատ երջանիկ ապրում էին թուրքերի հետ. սրանից վաթսուն տարի առաջ ամենքը եղել են գոհ ու երջանիկ:

Բ. — Հայկական հեղափությունը ո՛չ թե բնական հետևանք է հայ ժողովրդի ինքնագիտակցության և տաճիկ կառավարության հալածանքների և բռնությունների, այլ արհեստականորեն մտած է դրսից, գլխավոորապես Ռուսիայից և ռուսական և պարսկական հայերի միջոցով:

Գ. — Հայկական հարցի լուծումը հետապնդողները նպատակն են ունեցել հրավիրել գլխավորապես Ռուսայի միջամտությունը Թուրքիայի ներքին գործերի մեջ և հաստատել ռուսական գերիշխանությունը հայկական նահանգներում, հայ փոքրամասնության հա